Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան դուրսպրծուկներին
Վարդգես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լայվ»-երից հոգնել եմ, անկեղծ եմ ասում: Հատկապես նրա համար, որ այսօր լայվ մտնելը դարձել է հաց ուտեու կամ ջուր խմելու պես բան: Ամեն մի դուրսպրծուկ ինքն իրեն համոզել է, որ իր կարծիքը հետաքրքիր է շատ մարդկանց, ու ամեն առիթով լայվ է մտնում: Չեմ հասկանում, թե ում ինչ են ուզում սրանով հասկացնեն. Ուզում են ասեն, որ լայվ մտնելու ձևը՞ գիտեն, թե՞ ակնկալում են, որ ինչքան շատ լայվ մտնեն, էնքան կմեծանա մի պաշտոն ստանալու հավանականությունը:
Ցավոք այսօր իշխանությունները սովորեցրեցին դուսրպրծուկներին հայտարարել իրենց գոյության մասին նման ձևով: Լայվը դարձել է ինձ հետապնդող մղձավանջ, ու ինչքան իգնոռ ես անում, էնքան շատանում է դրանց քանակը:
Հատկապես ծիծաղելի է, երբ լայվ են մտնում ու սկսում դատողություն անել քաղաքական պրոցեսների մասին, իբր վերլուծում են: Մեկը չկա դրանց ասի՝ ա՛յ չստացված վերլուծաբան, այ ինքնագոհ դատարկագլուխ, որ լավ վերլուծաբան լինեիր, վաղուց տեղդ կիմանային ու քեզ կկանչեին ասուլիսի, հարցազրույցի և այլն: Հիմա որ գլուխդ դատարկ ա, ինչի՞ ես ուզում ինքդ քեզ համոզես, որ դատարկ չի ու որպես համոզելու տարբերակ ընտրել ես «լայվ»-ի միջոցը, դիտողներդ էլ մենակ ընտանիքիդ անդամներն են ու մի քանի պարապ դեմքեր:
Ժողովուրդ ջան, խորհուրդ եմ տալիս նման անկապ դեմքերին, նման դուրսպրծուկներին, չստացված վերլուծաբաններին, «լայվով» ներկայիս իշխանություներին «հետև մտնողներին» իգնոռ արեք, արհամարհեք ու անջատեք դրանց նոթիֆիքեյշնը, պետք ա դրանց բանի տեղ չդնես, որ հասկանան, որ իրանք զրո են: Հոգնեցինք արդեն: