Խաղողագործները լուրջ խնդրի առաջ են կանգնած…
Անժելիկա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչ հանրության ուշադրությունն ամբողջությամբ կլանված է ներքաղաքական ակտիվ զարգացումներով, նոր խնդիրներ են առաջ եկել, որոնք փակուղու առաջ են կանգնացնելու երկու կողմերին էլ: Թերևս գաղտնիք չէ, որ հանրապետության ողջ տարածքում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները, ինչի կապակցությամբ էլ հասարակական լուրջ դժգոհություններ են հասունացել: Խաղողագործները մեղմ ասած անելանելի դրության մեջ են հայտնվել: Բավական չէ, որ այս տարին բարեհաջող չէր բերքատվության տեսանկյունից, մի հատ էլ տարերային աղետները՝ կարկուտ, վնասել են բերքի զգալի մասը:
Գաղտնիք չէ նաև, որ խաղողագործների «բիզնեսի» շարժիչ ուժը դա բանկերից վերցրած տոկոսով գումարներն են: Ինչպես «փակվի» խաղողագործն այդ գումարները, եթե շահույթը անգամ մայր գումարի վճարմանը չի բավականացնելու: Կարծում եմ այս խնդրի վերաբերյալ լուրջ հետազոտություն պետք է անցկացվի ու հաշվի առնվի բոլոր հնարավոր տարբերակները, որոնք կարող են թեթևացնել խաղողագործի այս ծանր բեռը: