Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի բնակիչները փակել են ճանապարհը. Նրանք պահանջում են համայնքապետի նոր ընտրություններ
Կոտայքի մարզպետի ազգականը Նոր գեղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է նշանակվել։ Տարածաշրջանի հինգ համայնքներում արտահերթ ընտրություններ են սպասվում, իսկ Նոր Գեղիում ընտրությունները հետաձգվել են վեց ամսով։ Համայնքի բնակիչները պահանջում են, որ Կոտայքի մարզպետը պատասխանի այն հարցին, թե ինչու իրենց համայնքը ներգրավված չէ այդ հինգ համայնքների մեջ։