Մարտի 1-ի հետ առնչված բոլոր մեղավորները պետք է խստորեն պատժվեն
Միսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարտի 1-ը նորանկախ Հայաստանի պատմության թերևս ամենաարյունոտ էջն է և բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն Մարտի 1-ի հետ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Սա այսօրվա հրամայականն է և մեր ազգի համար անհերքելի ճշմարտություն:
Հենց սա նկատի ուներ Գագիկ Ծառուկյանը, երբ ասում է, որ Մարտի 1-ի բոլոր մեղավորներն անխտիր ու առանց բացառության պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եվ այս համատեքստում անհեթեթ է, որև բան անձնավորելը, քանի-որ երբ Ծառուկյանը ասում է, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է, որ հրապարակում իրեն գնդակահարեն, սա նորից ու նորից նշանակում է, որ այո եթե մեղավոր են պետք է պատժվեն: Եվ այստեղ բացարձակ կապ չունի թե խոսքը ինչ անձի մասին է գնում, այստեղ կապ ունի այն, որ լինի Հովիկ Աբրահամայանը, թե ցանակացած այլ մեկը, եթե մեղավոր է պետք է պատժվի: