Հայ տուրիստը մահացել է շվեդական ոստիկանությունում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է
NEWS.am-ը գրում է.
Ազգությամբ հայ 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում, շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա ընկերը՝ Խորեն Սինանյանը:
Ըստ Սինանյանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան զբոսնելիս է եղել ընկերների հետ, երբ ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց։
Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել, նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է: Նրան ոստիկանություն բերման ենթարկելու պատճառներն անհայտ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: