Պետական վերահսկողության ծառայությունը զորակոչի կազմակերպման հետ կապված առաջարկներ է ներկայացրել ՊՆ-ին
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը զորակոչի կազմակերպման հետ առաջարկներ է ներկայացրել պաշտպանության նախարարությանը, որոնք կյանքի կոչելու արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:
«Իմ խորհրդականները եղել են կենտրոնական զինվորական հավաքակայանում, մշտադիտարկում են իրականացրել, որի արդյունքում ծնվել են առաջարկներ, որոնք մենք ներկայացրել ենք պաշտպանության նախարարությանը: Մենք կարծում ենք, որ զորակոչը մի փոքր այլ կերպ է պետք կազմակերպել, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Դավիթ Սանասարյանը:
Նա հավելեց, որ առաջիկայում այդ հարցով քննարկում են ունենալու պաշտպանության նախարարության հետ: