Էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ստուգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետը անդրադարձել է գազի և Էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորության մասին հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից գազի և էլէկտրէներգիայի սակագների նվազեցում, վարչապետը հիշեցրեց, որ այդ առումով սոցիալական որոշակի խմբերի համար գազի և էլեկտաէներգիայի սակագնի իջեցում արդեն իսկ եղել է. բացի այդ, աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ուսւմնասիրելու աշխատանքներով:
Վարչապետը նշեց, որ էներգետիկ համակարգում կան մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիիք ունեն:
«Երկու օր առաջ ինձ զեկուցեցին, որ հայկական ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք հավելյալ հաստիքներ են: Այսինքն՝ այդքան հաստիք, որոնց անհրաժեշտությունը չկա , բայց մարդիկ աշխատում են և ստանում աշխատավարձ, որը էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3 միլիարդ դրամի ճնշում է: Արդյոք մենք պատրաստվում ենք այդ 500 աշխատողներին գրչի մի հարվածով աշխատանքից ազատել: Իհարկե, ոչ: Դա էլ իր հերթին սոցիալական խնդիրներ կառաջացնի, և մենք պետք է աշխատաշուկայում տնտեսության մեջ իրավիճակը այնպես փոխենք, որ մի խնդիրը լուծելիս ուրիշ խնդիր չառաջացնենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ գազի և էլէկտրաէնէրգիայի սակագինը պետք է լինի ոչ թե թանկ կամ էժան, այլ արդյունավետ: «Մենք պետք է ունենանք գազի և էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագին, սակագին, որը ձևավորվել է շուկայական արդյունավետ տրամաբանության շրջանակում»,- նշեց ՀՀ վարչապետը: