Պալաչի կեղծ «սնանկացման» և չորս միլիոն դոլլար պարտքի հետքերով
Անուշիկ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատերը կհիշեն Արթուր Հարությունյանի՝ Պալաչի, անվան շուրջ տիրող սկանդալը, երբ նա տարիներ առաջ արտասահմանյան գործնկերների հետ գործարք է կնքում և, վերցնելով չորս միլիոն դոլլար, հիմնում է «Տրանս կոմֆորտ» և «Քինգ դելյուքս» ընկերությունները, որոնք զբաղվում էին Չարենցավան-Երևան-Չարենցավան և Աբովյան-Երևան-Աբովյան ուղղություններով ուղևորափոխադրմամբ:
Գումարը հետ չվերադարձնելու և պարտավորությունները չկատարելու համար նա իր ընկերությունները ճանաչում է սնանկ և այդ ամենում մեղադրում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին: Ստերի միջոցով ներկայացնում է, թե հիմնադրամի բարեգործական անվճար ուղևորափոխադրումների առկայությունը հանդիսացավ իր ընկերությունների սնանկացման պատճառը, այն դեպքում, երբ բարեգործական երթուղիները գործել են շատ վաղուց, երբ «Քինգ դելյուքսը» դեռ չէր էլ նշմարվում:
Սակայն այդպես մտածում է միայն Պալաչը, քանի որ նույնիսկ նրա մտերիմ ընկերն՝ Արթուր Դալլաքյան է պատմում ողջ եղելությունը՝ «ջրի երես հանելով» նրա անմարդկային արարքները: Նա ոչ միայն սնանկացնում է ինքն իրեն, այլև «գցում է» իր ընկերներին, մտերիմներին և նույնիսկ իր ծնողներին՝ գրավի դնելով նրանց տները և ունեցվածքը, իսկ հետո ուղղակի նրանց թողնում բախտի հույսին ու լքում Հայաստանը: Սակայն Գագիկ Ծառուկյանը այնքան բարի գտնվեց, որ ուղղակի ետ գնեց և նվիրեց Պլաաչի ծնողներին նրանց տունը: Իսկ նա նույնիսկ շնորհակալություն չի հայտնում Ծառուկյանին, փոխարենը շարունակում է զրպարտել նրան:
Տղամարդկային արժանապատվությունից զուրկ լինելով՝ չի կարողանում կողմնորոշվել իր ասելիքում և մե՛կ ներեղություն է խնդրում, մե՛կ իրեն ներկայացնում որպես զոհ: Ինչևէ, ներկայացված տեսանյութում ամենը ճշգրիտ և մանրամասն ներկայացվում է Պալաչի նախկին գործընկերոջ կողմից: