Հրապարակվել են Սոչիում վթարային վայրէջք կատարած Boeing-737-ի առաջին լուսանկարները (ֆոտոշարք)
Life.ru-ն հրապարակել է Սոչիի միջազգային օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Utair ավիաընկերության Boeing-737 օդանավի առաջին լուսանկարները։ Կադրերում երևում են օդանավի վնասված թևերը և տարհանման համար նախատեսված փչովի սանդուղքները, որոնցով տարհանել են վթարված օդանավի ուղևորներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել։ Օդանավում գտնվել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը տարհանվել են։
Օդանավի հրդեհվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ 3 երեխա։
Ուղևորների թվում զոհեր չկան, սակայն, ինչպես հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, մահացել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը՝ ինքնաթիռի հետ կապված օպերատիվ միջոցառումների ժամանակ։ Ենթադրվում է, որ վթարված օդանավի հետևանքների վերացման ժամանակ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել։
Utair-ն ու ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել։