Պալաչը հայտնվելու է իր իսկ կողմից ստեղծած թակարդում
Միսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հասարակական կյանքում շատ հաճախ լսում ենք որոշ դեպքերի մասին, որոնք ուղղակի դուրս են մարդկային երևակայության և բանականության բոլոր սահմաններից: Օրինակ կարող եք պատկերացնել, որ մարդ կարող է իր հարազատներին և ընկերներին, նույնիսկ ծնողներին խաբել ու գցել, նրանց թողնելով անելանելի վաճակում, և սեփական հաճույքները բավարարելու մասին միայն մտածել: Դե պատկերացրեք նման ստոր մարդ գոյություն ունի և նա Արթուր Հարությունյանն է, հանրությանը ավելի հայտնի Պալաչ մականվամբ:
Կարծում եմ արդեն հասկանալի է, որ նման մարդուց ամեն տեսակի ստորություն ու խաբեություն սպասելի է սեփական կաշին փրկելու համար: Եվ ահա նա դիմել է հերթական ստոր քայլին, փորձելով անհիմն զրպարտել Գագիկ Ծառուկյանին: Մասնավորապես,Արթուր Հարությունյանի բողոքի համաձայն վարույթ է ընդունվել, համաձայն որի Արթուր Հարությունյանը իրեն պատկանող ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սննկացման մեջ մեղադրում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին՝ նույն երթուղիով անվճար ավտոբուսներ տրամադրելու համար։ Սա իհարկե պարզ խաբեության փորձ է նման ստոր մարդու կողմից և ոչինչ ավելին:
Իսկ hիմա տեսեք թե որն է իրականությունը: Պալաչը արտասահմանյան գործընկերների նկատմամբ վարկային պարտականություններից խուսափելու նպատակով միտումնավոր ինքն իրեն սնակացրել է, որպեսզի հետագայում դրանում մեղադրի ուրիշին: Մասնավորապես՝ որպեսզի չվճարի պայմանագրով նախատեսված, չինական ընկերությանը վճարվելիք 4 մլն ԱՄՆ դոլար գումարը, նա չի կատարել նախատեսված պարտավորությունների անգամ 1%-ը, այսպիսով ծրագրված կերպով գնալով սնանկացման: Եվ հիմա փորձում է իր սննկացման մեջ մեղադրել ուրիշին իր կարծիքով այսպես իրականացնելով իր «հանճարեղ» պլանը:
Սա իհարկե աբսուրդի ժանրից է, եթե նաև հաշվի առնենք այն, որ Գագիկ Ծառուկյանը, ում Պալաչը մեղադրում է իր սննկացման մեջ, բազմաթիվ անգամներ օգնել է նրան, մասնավորապես, երբ Պալաչը սննկացել էր, Գագիկ Ծառուկյանը նրան 200.000 ԱՄՆ դոլար էր առձեռն հանձնել, իսկ Պալաչը, հավատարիմ մնալով իր բնույթին, կրկին անգամ մսխել էր այդ գումարը, կրկին հայտնվելով կոտրված տաշտակի առաջ:
Մի հանգամանք էլ նշենք. Պալաչը նման ստորություն արել է մի մարդու նկատմամբ, ով տարիներ առաջ ձեռք է մեկնել Պալաչի ծնողներին, վերադարձրել է տունը, որոնք նրանք կորցրել էին Պալաչի պատճառով հայտնվելով դրսում, նաև առգրավվումից փրկել է Պալաչի բենզալցակայանը և ավտոլվացման կետը։
Այսպիսով կասկած չկա, որ հենց Պալաչն է հայտվելու իր իսկ կողմից ստեղծած ծուղակում, արդեն իրավական հարթությունում պատասխանատվության ենթակվելով: