Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Թագուհիների սրահ, ուր գալիս են ու գեղեցկացած դուրս գալիս. «Queen’s gallery»-ին կընդգծի ձեր գեղեցկությունը (լուսանկարներ)

Գեղեցկությունը ֆիզիկական վիճակ չէ: Գեղեցկությունը ներքին զգացողություն է, որն արտացոլվում է ձեր աչքերում: Կինոյի թագուհի Սոֆի Լորենի խոսքերն են, որոնք պլաստիկ վիրահատությունների, դիմահարդարում կոչվող հրաշքի այս դարաշրջանում միգուցե շատերի համար այլևս չափանիշ չեն:

Դիմահարդար Տաթև Ջանվելյանն ամեն օր բազմաթիվ հաճախորդներ է ունենում: Անկեղծանում է` մարդկանց հետ շփումն ու նրանց բնավորությունը փոխում է  գեղեցկություն ասվածի ընկալումը:

 

 Տաթևն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է դիմահարդարմամբ, բայց արդեն երկու ամիս է` իր սեփական գեղեցկության սրահն է տնօրինում, միաժամանակ նաև նույն սրահում զբաղվում սիրելի գործով: Կորյունի 3/3 հասցեում գտնվող «Queen’s gallery» գեղեցկության սրահի անվանումը պատահական չէ:

«Թագուհիների սրահ` գալիս են ու գեղեցկացած դուրս գալիս»,-ասում է Տաթևն ու հավելում` փորձել են մատչելի գներ սահմանել, որ բոլորը կարողանան օգտվել ծառայություններից. «Ոտնահարդարում, մատնահարդարում, թարթիչների լիցք, վարսահարդարման տարբեր մասնագետներ: Ունենք նաև հոնքերի մասնագետ, շուտով նաև տատուի ծառայություն կունենանք:Մեզ մոտ որակյալ նյութերով բարձր ծառայություն է մատուցվում: Առհասարակ, մարդկանց մի մասը սիրում է նուրբ, թեթև դիմահարդարում, մյուս մասն ավելի արևելյան, արտահայտիչ դիմահարդարման սիրահար է: Մեզ մոտ տարբեր մասնագետներ տարբեր ձեռագրեր ունեն»:

Տաթև Ջանվելյանն ընդգծեց, որ դիմահարդարման համար անհրաժեշտ նյութերը Հայաստանից գրեթե չեն գնում:

«Բոլոր նյութերն ԱՄՆ-ից ենք բերում»,-նշեց նա:

Թեև նյութերը որակյալ են, բայց գեղեցկության սրահի տնօրենը հավաստիացնում է` գնային քաղաքականության վրա այդ հանգամանքը չի արտացոլվում:

Տաթև Ջանվելյանը նկատում է` կարող է բիզնեսի տեսանկյունից սխալ է, բայց հաճախ է մարդկանց դրության մեջ մտնում. «Ամեն դեպքում, պետք է որոշ չափով մտնել մարդկանց դրության մեջ և որոշ դեպքերում սահմանվածից մի փոքր ավելի մատչելի գնով ծառայություն մատուցել»:

Մասնագետի խոսքով` երեկոյան դիմահարդարումը առօրյայից տարբերելու միջոց է:

«Չեմ ընդունում, որ առօրյայում արտահայտված դիմահարդարում է լինում: Եթե, իհարկե, դեմքի խնդիր կա, կարող են տոնային քսուկներով ծածկել: Իսկ եթե ոչ, ապա միայն լցրած թարթիչներն ու շրթներկը բավարար են: Տոնային քսուկը շոգ եղանակին ցանկալի չէ: Իսկ երբ ամեն օր նույն երեկոյան դիմահարդարմամբ ես ներկայանում, երեկոյան առիթի ժամանակ չես տարբերվում առօրյայի քո կերպարից»,-ասաց նա:

 

Տաթև Ջանվելյանը մի մտահոգություն էլ ունի:

«Հայուհիները գնալով իրար են նմանվում, ինչն այդքան էլ չեմ ընդունում: Եթե պլաստիկ վիրահատության կարիք կա, իհարկե, գեղեցիկ է: Դա նաև իրենց ինքնագնահատականն է բարձրացնում: Բայց այդ ամենը գեղեցիկ է, եթե չափը չեն անցնում»,-ասաց նա:

Դիմահարդարը խորհուրդ է տալիս առհասարակ չառաջնորդվել նաև հետևյալ սկզբունքով. «Հայերի մոտ շատ տարածված է հետևյալ մոտեցումը. երբ թանկ է, ասում են` թանկ է, իսկ երբ ծառայության գինն իջեցնում ես` ասում են` ուրեմն, վատ նյութերով են աշխատում: Բացի այդ` այս ոլորտում կա մի խնդիր. առհասարակ հարսնացուների դեպքում նույն  ծառայությունն ավելի թանկ է արժենում զուտ այն բանի համար, որ նրանց պարագայում դիմահարդարումն ավելի մանրակրկիթ աշխատանք է ենթադրում: Հարսնացուները գեղեցկության սրահներ են զանգահարում ու ծառայությունից ավելի մատչելի օգտվելու համար որպես հարսնացու չեն ներկայանում: Այս խնդիրը մեզ մոտ բացառելու համար շատ թանկ գներ չենք սահմանել, որ բոլորին հասանելի լինի: Ավելի լավ է հարսնացուն ոչ թե խաբելու, այլ իր այդ առանձնահատուկ օրվա մասին մտածի: Թող նորմալ գին լինի, բայց  իր օրը չփչանա, լարված չլինի»:

Գեղեցկության սրահ մուտք գործելուց հետո առաջին իսկ հայացքից աչք են շոյում սրահի ներդաշնակ գույները, մթնոլորտը, որից բաժանվելն այդքան էլ հեշտ չէ:

Տաթև Ջանվելյանը բացում է փակագծերը. «Երբ սկսեցինք  աշխատել սրահի վերանորոգման վրա, որոշեցինք, որ դիզայնը չպետք է ճնշող լինի: Հիմա յուրաքանչյուր այցելու ասում է` գեղեցիկ ու լավ միջավայր է: Բայց չենք ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե գեղեցիկ կահավորումը ենթադրում է նաև ծառայությունների բարձր գին: Սրահի գեղեցկությունը մեր ծառայությունների գների հետ կապ չունի: Այն սպասարկման հետ է առնչվում: Նպատակն այն է, որ մարդիկ հաճույքով և գեղեցիկ միջավայրում օգտվեն մեր ծառայություններից»,-եզրափակեց մեր զրուցակիցը: