Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Դատավորները «սաբոտաժի» են ենթարկում կառավարության կողմից վարվող երաշխավորված ներդրումային անվտանգության քաղաքականությունը

Նոր իրողություններն առանց դատական համակարգի արմատական փոփոխությունների՝ չեն կարող խոր արմատներ գցել մեր երկրում: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր դատավոր իր տեղում գրչի մեկ հարվածով կարող է «խոյահարել» յուրաքանչյուր գործ, ի չիք դարձնելով արդարադատության նկատմամբ մեր պատկերացումն ընդհանրապես:

Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, դատավոր Կարեն Մաթևոսյանի նախագահությամբ, 2018թ.-ի հուլիսի 19-ին կայացրել է մի որոշում, որով փաստացիորեն վերացրել է դատարանի կողմից արդեն իրավաչափ ճանաչված և օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները:

Պատմությունը սկսվել է դեռևս տասը տարի առաջ, երբ «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը, որը հանդիսանում է 100% օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություն, իր վրա ներդրումային ծրագրով դրված պարտավորությունները կատարելու նպատակով, Հայաստանի Հանրապետության հետ, ի դեմ Երևանի քաղաքապետարանի, երբ այդ ժամանակ Երևան քաղաքն ուներ մարզի կարգավիճակ, 2008թ.-ի մայիսի 15-ին Արամի փողոցի հատվածում ձեռք է բերում 780,46քմ մակերեսով հողամաս և սկսում է այդտեղ իրականացնել խոշորամասշտաբ ներդրումային ծրագիր: Այն հանդիսանում է ընդհանուր ներդրումային ծրագրի մի մասը: Ներդրումային ծրագիրն այնպես է նախագծված և հաստատված պետական իրավասու մամինների կողմից, որ կառուցվելիք շենքերը, ճանապարհները, ինժեներային կոմունիկացիաները և հակահրդեհային մուտքերն ունեն միասնական տեխնոլոգիական կապվածություն: Այդ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Ընկերությունն ստիպված քանդեց Արամի փողոցի վրա գտնվող «Մանկական աշխարհ» հանրախանութի վերջնամասում գտնվող արդեն իսկ արդիականցված և մեծ արժեք ներկայացնող վերակառուցված շենքի մասը` ստանալով նախագծման առաջադրանք՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրի կառուցման համար: Այդ նպատակով Ընկերությունը գործընկերային հարաբերություններ էր հաստատել ոլորտի համաշխարհային առաջատար իտալական, ամերիկյան և իսրայելական հեղինակավոր ընկերությունների հետ և մշակելով համալիր հայեցակարգային մի քանի տարբերակներ, կատարել է խոշոր չափի հասնող ֆինանսական վճարումներ:

Ընկերության կողմից ներդրումային ծրագրի իրականացման ակտիվ փուլում պարզվեց, որ 2012թ.-ի փետրվարի 2-ին, քաղաքացի Լյուբով Փիլոյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հողամասը ընկերությանը օտարելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը, որից տեղեկանում ենք, որ Ընկերությանը վաճառված 780,46 քմ մակերեսով հողամասի մեջ ընդգրկված է Լ. Փիլոյանի կողմից վիճարկվող, իբր, իրեն հատկացված 332.6 քմ մակերեսով հողամասը, այն դեպքում, երբ այդ հողամասը ծանրաբեռնված է մշտական սերվիտուտով և գտնվում է նախագծային ճանապարհի տակ:

2012թ.-ի փետրվարի 2-ին սկսած վեճը տևեց երեք տարուց ավելի և ավարտվեց ՀՀ վճռաբեկ դատարանի 2015թ.-ի ապրիլի 30-ի որոշմամբ: Դրանով օրինական ուժ տրվեց ՀՀ վարչական դատարանի 2013 թվականի օգոստոսի 2-ի վճռին, ըստ որի՝ Լ. Փիլոյանի հայցը, Երևանի քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվեց:

Անհրաժեշտ է նշել, որ Լյուբով Փիլոյանը հանդիսանում է Սուրեն Օսիպյանի կինը, ով հանդիսացել է 1971-1988 թվականներին ՀԽՍՀ գլխավոր դատախազ, իսկ դատական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունեցող նրանց որդու՝ Վիկտոր Օսիպյանի անունը կապվում է ՀՀ-ում խոշոր ներդրումներ կատարած ՌԴ քաղաքացիների հետ ունեցած մի շարք վեճերի հետ, ովքեր խարդախության հիմքով Վիկտոր Օսիպյանի դեմ հաղորդում էին ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին: Չնայած այս ամենին, վերջիններս ներկայացնում են իրենց, որպես «զոհ»:

Թվում էր վեճն ավարտվեց և առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որով դատարանները հաստատեցին, որ Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշումները օրինական են և չեն խախտել Լ. Փիլոյանի իրավունքները կամ օրինական շահերը: Ավելին, Լ. Փիլոյանին դեռևս 2006թ.-ին դատարանի վճռով տրվել էր 37մլն 363 հազար դրամ փախհատուցում: Ընկերությունը, վստահ լինելով, որ որևէ խոչընդոտ արդեն չկա, անցավ ներդրումային ծրագրի ավարտմանը, սակայն ընդամենը 3 ամիս հետո Լ. Փիլոյանը նույն հարցով դիմեց, այս անգամ, ՀՀ Սահմանադրական դատարան: Չնայած նրան, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 01.12.2015 թ.-ի որոշմամբ մերժեց Լ. Փիլոյանի դիմումը, սակայն Լ. Փիլոյանը կրկին դիմեց ՀՀ Վճռաբեկ դատարան, որը իր 03.02.2016թ.-ի որոշմամբ այդ բողոքը նույնիսկ վարույթ չընդունեց: Տեղեկություններ կային, որ Լ.Փիլոյանը դիմել է Եվրոպական դատարան, սակայն, որքանով հայտնի է՝ Եվրոպական դատարանը չի ընդունել:

Այդ որոշումից ընդամենը մի քանի օր հետո, 2016թ.-ի ապրիլի 19-ին, Լ. Փիլոյանը, վիճարկելով Երևանի քաղաքապետի որոշումները, ձևափոխելով նախկին հայցը, կրկին ներկայացրեց հայցադիմում նույն ՀՀ Վարչական դատարան, որը 2017 թ.-ի սեպտեմբերի 1-ի վճռով մերժեց հայցը:

Հենց այս փուլում գործին նոր շրջադարձ հաղորդվեց ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյանի «թեթև ձեռքով»:

Քաղաքացի Լ. Փիլոյանը Վերաքննիչ ներկայացրեց բողոք, որի կապակցությամբ էլ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը 2018թ.-ի հուլիսի 19-ին ապօրինի կերպով կայացրեց այն որոշումը, որով կոպտորեն ոտնահարեց ողջ արդարադատության հիմքերը, վերանայեց նախկինում կայացված դատական վճիռները, ինչն անթույլատրելի է և բացահայտորեն խարխլում է ողջ դատական համակարգը:

Ի՞նչ է ստացվում: Թեև քաղաքացու բողոքը ՀՀ կառավարության ու Երևանի քաղաքապետարանի դեմ է, և Վերաքննիչ վարչական դատարանի կայացրած որոշումն էլ նրանց դեմ է, բայց վտանգվում է Ընկերության ներդրումային ծրագիրը, նրա կողմից կատարված բազմամիլիարդ ներդրումն ու միջազգային գործարար համբավը: «Սոգլասիե-Արմենիա» ընկերությանն այլ բան չի մնում, քան կառավարության և քաղաքապետարանի հետ համատեղ բողոքարկել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի անօրինական որոշումը:

Մյուս կողմից՝ ստացվում է, որ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ն ակամա ներքաշվել է մի դատական վեճի մեջ, որի հետ պատշաճ ներդրող հանդիսացող ընկերությունը բացարձակ կապ չունենալով՝ կրում է դրա բացասական հետևանքները: Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետարանի և Լ. Փիլոյանի միջև որևէ ժամանակաշրջանում առկա իրավահարաբերությունների (պարտավորությունների) բացասական հետևանքների ռիսկը տարածել է օտարեկրյա ներդրումներով ձեռնարկության` «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի վրա, վերջինիս զրկելով սեփականության իրավունքից, անտեսելով Ընկերության կողմից նշված հողամասը գնելու, այդ տարածքում խոշորամասշտաբ ներդրումներ կատարելու գործողությունների իրավաչափության, բարեխղճության և պատշաճության փաստը, հակառակ Լ .Փիլոյանի, որին տրվել է համարժեք փոխհատուցում և ով այդ տարածքի վրա ի սկզբանե ներդրումներ չի կարող իրականացնել:

«Առավոտ» օրաթերթում սույն թվականի հուլիսի 23-ին հրապարակվել է «Օլիգարխին պատկանող ընկերության պատճառով քաղաքացին զրկվել է իրենից հարկադիր կարգով վերցված սեփականության դիմաց փոխհատուցումից» վերնագրով հոդված, որում աղավաղելով իրականությունը և փոփոխելով բոլոր տվյալները, Լ. Փիլոյանը ներկայացել է որպես «օլիգարխի զոհ», այն դեպքում, որ եթե իրոք ընկերության սեփականատերն օժտված լիներ իրենց կարծիքով օլիգարխին բնորոշ հատուկ հատկանիշներով, ապա ներդրումային ծրագիրը վաղուց կատարած կլիներ և տասը տարի անընդմեջ չէր լինի անհարկի քաշքշուկների մեջ:

Իրականում Վերաքննիչ դատարանի դատավորները, նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյանի ակտիվ մասնակցությամբ ակնհայտորեն թույլ են տվել դատավարական իրավունքի նորմի բացահայտ խախտում, ինչպիսի գործառույթները բավարար հիմք են Վերաքննիչ դատարանի դատավորների հատկապես նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյանի նկատմամբ հիմնավոր կասկածներ ունենալու, «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի նկատմամբ անաչառ չլինելու հանգամանքի ակնհայտ դրսևորման մասին:

Ստացվում է, որ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ն տասը տարի առաջ Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմ Երևանի քաղաքապետարանի՝ ձեռք է բերել հողամաս, որի հետ կապված օտարերկրյա ֆինանսական միջոցների աղբյուրներից կատարել են մի քանի միլիարդ դրամի հասնող խոշոր ներդրումներ և, փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն ներդրողներից մեկը հանդիսացող ներդրումներ կատարած ընկերությունը ներքաշվել է մի դատական վեճի մեջ, որի հետ պատշաճ ներդրող հանդիսացող Ընկերությունը բացարձակ կապ չունենալով, չի կարողանում ավարտել իր ներդրումային ծրագիրը: Այլ կերպ ասած՝ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, չխորանալով այն հանգամանքի մեջ, թե հսկայական միլիարդավոր դրամների հասնող Ընկերության վնասները ինչո՞ւ պետք է դառնան Հայաստանի Հանրապետության պարտավորության մաս մասնավոր շինծու շահի համար և բեռ դառնան պետական բյուջեի համար:

Նախկինից «ժառանգություն» մնացած դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ, իրենց մանր և սուբյեկտիվ մասնավոր շահերից ելնելով, ուղղակի սաբոտաժի են ենթարկում նոր կառավարության կողմից երաշխավորված ներդրումների անվտանգությանն ուղղված քաղաքականությունը, որն ակնհայտորեն հարվածի տակ է դնում ոչ միայն ընկերությանը, այլ յուրաքանչյուր օտարերկրյա ներդրում իրականացնել ցանկացող անձի:

Սա տնտեսական դիվերսիայի ակնհայտ դրսևորում է, որն առաջին հերթին ուղղված է հենց երկրի կառավարությանը, հետո նոր, անուղղակիորեն, ներդրողներին: