Պայքարել է հարկավոր, ու արդեն դա անխուսափելի է...
«Երբ Հովիկ Աբրահայանը վարչապետ էր, երևի թե ամենասուր նրա քննադատներից մեկը ես եմ եղել, բայց դա ինձ չի խանագարել օբյեկտիվ լինել եւ ճիշտ գնահատական տալ նրա որդու` Արգամ Աբրահմյանի ակտիվ եւ կառուցողական գործունեությանը` որպես քաղաքապետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Անի Կարապետյանը:
«Իրապես, նրա շնորհիվ ունեցանք բարեկարգված Արտաշատ եվ ես անկաշկանդ եւս մեկ անգամ ասում եմ՝ Արգամ Աբրահամյանը մեր քաղաքի լավագույն քաղաքպետն է եղել:
Պայքարել է հարկավոր ու արդեն դա անխուսափելի է... ԱԺ աշնանային նստաշրջանում ակնկալում եմ Արգամ Աբրահամյանին արդեն իսկ առավել ակտիվ տեսնել՝ որպես քաղաքապես գործունյա պատգամավորի: Նա ունի լավ քաղաքական գործիչ դառնալու բոլոր նախադրյալները եւ ես միայն ուրախ կարող եմ լինել նրա համար:
Ինձ բոլորովին չի ուրախացնում եւ, ասեմ ավելին, տխրեցնում է, որ մի հասարակության զանգված գոյություն ունի, ում նպատակը եւ երջանկությունը կայանում է նրանում, թե ԱԱԾ-ն այսօր որ մեծահարուստի տուն է մտնելու եւ քանիսին է ձեռբակալելու:
Գիտեք, հոգեբանական պահանջմունք է դարձել շատերի համար դա, ինչը վտանգավոր է: Այսինքն՝ մեր ժողովրդի մեծասնությունը տկար եւ ցածր իմունային համակարգով հոգաբանություն ունի, էլ չեմ ասում մարդկային արժեհամակարգը վիժեցված է:
Եթե դուք եք այդպիսին, ինչու եք զարմանում ձեր ունեցած ղեկավարների վրա: Հավատացեք,նրանք ձեզանից ավելի լավն են եղել` գնալով ես համոզվում եմ: Կունենանք բարձր քաղաքական մշակույթ ունեցող հասարակություն, ուրեմն կունենանք նաեւ երկրի լավագույն ղեկավարություն»: