Կոտայքի մարզպետն անցել է թուլատրելի բոլոր սահմանները
Ասանեթ Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արդեն հատում է թուլատրելի բոլոր սահմանները; Իր ղեկավարման կարճ ժամանակահատվածում նա հասցրել է ոչ միայն տխուր համբավ ձեռք բերել, այլև հասցրել է արժանանալ մարզի բնակիչների հակակրանքին, վերջին օրերին նաև զայրույթի ու բողոքի որոշակի մտայնություններ ստեղծելով իր անձի շուրջ:
Արդեն քանի օր է մամուլում ևս սկսել են արձագանքել կոտայքցիների մոտ տիրող համատարած դժգոհությանը, իսկ դժգոհությունների վերջը կարծես թե չի երևում:
Մարզպետը գյուղապետերից պահանջում է անհապաղ հրաժարական ներկայացնել: Իսկ թե ինչու գյուղապետերը իրենց բողոքները չեն բարձրաձայնում, պարզ է, քանզի Ռոմանոս Պետրոսյանը հրաժարականի պահանջի հետ մեկտեղ պահանջել է նաև լռություն, այլ կերպ ասած՝ ահաբեկել է իր իսկ ղեկավարած մարզի գյուղապետերին բանտի սպառնալիքով: Սա ոչ միայն աբսուրդ է, ապօրինություն, այլև անսովոր երևույթ է Կոտայքի համար:
Աշխատելու, զարգացած մարզը ավելի առաջ մղելու փոխարեն Պետրոսյան Ռոմանոսը որդեգրել է բոլորովին այլ քաղաքականություն, որը կարող է բոլորովին տխուր հետևանքներ ունենալ Կոտայքի ու կոտայքցիների համար: Երևի չի գիտակցում երիտասարդ մազրպետը թե որտեղ է հայտնվել ու ինչ հետևանքներ կարող է ունենալ նրա ցանկացած քայլ ու որոշում: Երևի չի գիտակցում նա, որ ինքը մի մեծ մարզ է ղեկավարում, այլ ոչ թե «չորով» հարցեր լուծելով ինքնահատատվելու խաղերի մեջ է:
Չի գիտակցում, այլապես հաջորդ լուրջ կիքսը թույլ չէր տա ու հիմա էլ բացահայտի մասին բացահատ կերպով չէր ստի նա՝ հերքելով իր ու իր ընտանիքի աղանդավորական լինելու մասին տարածված լուրերը, երբ Աբովյան քաղաքում ամեն երկրորդը գիտի, որ դա այդպես է ու այդպես է եղել երկար տարիներ: