Իրարանցում առաջացնելու որոշ լրատվականների փորձը տապալվեց
Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ, հայ ազգի համար ևս մեկ հիշարժան ու ցնցող իրադարձություն տեղի ունեցավ՝ ձերբակալվեց ՀՀ երկրորդ նախագահը։
Սակայն մինչ ձերբակալությունը քաղաքական ուժերը հայտնում էին իրեց տեսակետը, կարծիքը՝ կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Իսկ դա լրատվամիջոցների և որոշ օգտատերերի համար հիանալի առիթ է սենսացիա սարքելու, իրարանցում առաջացնելու, եզրակացություններ անելու համար։ Շատերին նույնիսկ չի խանգարում այն փաստը, որ արված եզրակացությունները սխալ են և իրոնց կողմից տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Լրատվականներից մի քանիսին միացել են որոշ օգտատերեր ու խոսում են այն մասին, որ ԲՀԿ-ն զերծ է մնացել իրավիճակին գնահատական տալուց, սակայն կան ակնհայտ փաստեր, որ գնահատական եղել է։ Խմբակցության մի քանի անդամ գնահատական տվել է, այսպես օրինակ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշել է․ «Մարտի 1-ի գործում շատ չլուծված, մինչև վերջ չպարզաբանված հարցեր կային: Ես զերծ կմնամ քաղաքական գնահատականներ տալուց, կմնամ իրավական դաշտում, որովհետև ժամանակ է պետք ամեն ինչի պարզաբանման համար»:
Չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժի կողմից Քոչարյանի շուրջ կատարվող իրադարձությունների դատապարտումն ու քննադատումը դրական տեղաշարժի է բերել։
ԲՀԿ խմբակցության գնահատականը հարցի վերաբերյալ՝ կարծում եմ, խելամիտ էր, քանի որ հարցը գտնվում է իրավական հարթության վրա, իսկ խմբակցությունը արտահայտել է իր կարծիքը, չփորձելով նմանվել այլ քաղաքական ուժերին, պարզ գիտակցելով, որ ներկա իրավիճակում որևէ քաղաքական գնահատական տալը հնարավոր է որևէ կերպ ազդի նախաքննության վրա։
Լրատվականնե՛ր, մի «ոգևորվեք», մենք լուրերին հետևում ենք և գիտենք, թե ով ինչ կարծիք հայտնեց, ինչ գնահատական տվեց, մի՛ փորձեք մեզ մոլորության մեջ գցել։