Պաշտոնը ստանալու պահին 70 հազար դոլարից ավելի գումար է ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, ով հունիսի 11–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում մեկ բնակարան և «SUZUKI SX4 2.0» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները հունիսի 11–ի դրությամբ կազմել են 58 հազար ամերիկյան դոլար ու 7 միլիոն դրամ: Եկամուտների համար աղբյուր են ծառայել 500 հազար և 1 միլիոն դրամ աշխատավարձերն ու 9990 ԱՄՆ դոլար միանվագ վճարները:
Ի դեպ, նշանակումից շատ չանցած համացանցում սկսեցին տարածվել նրա՝ սոցիալական կայքում հրապարակված ոչ ստանդարտ լուսանկարները: Վերջինս մինչ պաշտոնատար անձ դառնալը համացանցում լուսանկար հրապարակելուն բավական հումորով էր մոտեցել: Իսկ նշանակումից հետո, սովորության համաձայն, մարդիկ սկսել են փորփրել նոր պաշտոնյայի էջը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում