Հմայակ Հովհաննիսյանի ուղեղում «կիրակի » է
Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղաքագետ» Հմայակ Հովհաննիսյանի՝ Կ․ Կարապետյանի նորաբաց կուսակցություն հրավիրվելու առաջարկը պարզվում է սուտ է։
Չգիտենք այս փաստից «նեղված», թե ուրախ է Հմայակը, բայց մի բան պարզ է, որ նա առիթը բաց չի թողնում և ևս մեկ անգամ տալիս է Գագիկ Ծառուկյանի անունը։
Հմայակ Հովհաննիսյան, ի՞նչ է, Ձեզ թվում է Ծառուկյանը բան ու գործ չունի և կեղծ լուրեր տարածելով է զբաղվու՞մ, առավել ևս Ձեզ վերաբերող։ Եկեք խելամտության դաշտ, վերջ տվեք «ուղեղի կիրակիին», փորձեք Ձեր անտեսված լինելու փաստը թեթև տանել։ Ու վերջապես հասկացեք, կայացած քաղաքական ուժը դժվար թե ինտրիգներ հյուսեր Ձեզ նման փոքր ֆիգուրի շուրջ։
Իսկ ինչու՞ չեք խոսում Հայաստանի ներքին քաղաքական կյանքում կատարվող փոփոխությունների մասին, գուցե նպատակը միայն Գագիկ Ծառուկյանի անունը տալն է։
Դե ինչ, ենթադրում ենք, որ Հմայակին վճարել են միայն այդքանը ասելու համար։