Mamul.am-ի խմբագիրները չեն կարողանում մարսել այն փաստը, որ Kentron.am-ը գնելու առաջարկը մերժվել է
Կարինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Mamul.am կայքը մի հերյուրանք է տպագրել այն մասին, իբր Գագիկ Ծառուկյանը իր աշխատակիցներին ստիպել է գնել իր ներկրած «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները, այն էլ շուկայականից 60% բարձր գնով, ապա աշխատավարձից պահումներ անելով վճարել մեքենսայի համար:
Կեղծիքը այկնհայտ է, քանի որ նախ Mamul.am կայքը վաղուց է ասոցացվում ստի ու կեղծիքի հետ, երկրորդ, Գագիկ Ծառուկյանի անունը յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջին հերթին ասոցացվում է մեքենա նվիրելու հետ, և մեքենան ստիպողաբար վաճառելը, անգամ մեծ ցանկության դեպքում, որևէ կերպ հնարավոր չէ կապել Ծառուկյանի անվան հետ: Դա նույնիսկ ծիծաղելի է:
Իրականում եղել է ճիշտ հակառակը: «Մուլտի Գրուպ» կոնցեռը, ընդառաջելով մի շարք աշխատակիցների խնդրանքին, առանց կանխավճարի, մաքսազերծված և միանգամայն նոր ավտոմեքենաներ է վաճառել նրանց, և դա արել է շուկայանից ցածր գներով, մասնավորապես՝ ԼԱԴԱ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ 2,5 մլն դրամ, ԼԱԴԱ 2109 մակնիշի մեքենա՝ 2,7 մլն դրամ և ԼԱԴԱ 2121 Նիվա մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն դրամով: Աշխատակիցների խնդրանքով տեղի ունեցած գործարքի արդյուքնում նրանցից յուրաքանչյուրը ամսեկան վճարելով 60-ից 80 հազար դրամ, ձեռք է բերել միանգամայն նոր, և շուկայականից ցածր արժեքով ավտոմեքենա՝ արտոնյալ պայմաններով:
Շուկայականից 60 % ավել գնի և ստիպողաբար վաճառելու մասին լուրերը լկտի սուտ են: Դա երևում է անգամ կայքի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություներում, որտեղ օգտատերերը գրել են, որ նյութը ամբղոջությամբ սուտ է, իսկ կեղծիքը այնքան ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ, այնուամեյանիվ բարձրաձայն կասկած են հայտնլ նյութի իրական լինելու մասով:
Իհարկե հայտնի է, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում և ինչ նպատակներ են նրանք հետապնդում, սակայն պետք է նրանց ասենք, որ սուտն ու զրպարտանքը պարզվում են անմիջապես և դրանք երբևէ չեն տալու սպասված արդյունքը:
Ինչ վերաբերում է բուն Mamul.am կայքին, ապա այս կայքը երևի որոշել է, որ կարող է ցանկացած պահի հերյուրանքներ ու ստեր տարածել, զրպարտել՝ արատավորելով հեղինակավոր գործիչների բարի համբավը և մնալ անպատիժ: Սակայն դա այդպես չէ, քանի որ հասցված բարոյական վնասը պետք է փոխհատուցվի:
Ըստ այդմ Mamul.am կայքը կամ պետք է հայտնի գործչին զրպարտելու համար հրապարակավ ներողություն խնդրի, կամ պետք է ենթարկվի պատասխանատվության դատական կարգով: Զրպարտությունը չպետք է անպատասխան մնա: Կարծում ենք ժամանակն է, որ նմանատիպ գործելաոճին վերջ տրվի՝ օրենքով սահմանված կարգով: Սուտն ու զրպարտանքը պետք է վերջնականապես արմատախիլ արվի լրատվական դաշտից:
Հ:Գ. Հավանաբար Mamul.am-ի խմբագիրները վառված են այն փաստից, որ որոշ ժամանակ առաջ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներին առաջարկել են գնել նույն Mamul.am-ի խմբագիրներին պատկանող Kentron.am կայքը, բավական կլորիկ գումարով, սակայն մերժում են ստացել, և մինչև հիմա չեն կարողանում մարսել այդ հանգամանքը և այժմ գումար աշխատելու նոր տարբերակ են գտել՝ նույն Գագիկ Ծառուկյանի հասցեին զրպարտություններ հրապարակելու միջոցով: