Mamul.am-ը պետք է ներողություն խնդրի Ծառուկյանից կամ պատասխան տա դատարանում
Գայանե Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Mamul.am-ում նյութ հայտնվեց, թե իբր Գագիկ Ծառուկյանը իր աշխատակիցներին պատրադրել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից թանկ գնով:
Իհարկե առջևում սպասվում են ընտրություններ և տարբեր շրջանակներ փորձում են ինչ-որ կերպ վատաբանել մյուս քաղաքական ուժերին, փորձելով այդպիսով ինչ-որ ձայներ շահել, սակայն այս կեղծ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Նմանատիպ կեղծ հայտարարություններ անելուց պետք է հիմնվել ինչ-որ փաստերի, մարդկանց անունների վրա, իսկ հոդվածում որևէ փաստ կամ անուն չկա: Պարզապես կա տեղեկություն և ոչ ավելին, որն էլ ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:
Այս ճանապարհով ինչ-որ ուժեր փորձում են վատաբանել այնպիսի գործչին, որն այսօր ունի բարձր վարկանիշ և հեղինակություն, վայելում է հանրության սերն ու հարգանքը: Այս անհիմն մեղադրանքները ինչ-որ անառողջ երևակայության բորբոքման դրսևորում են և ոչ ավելին:
Այսպիսի անհիմն մեղադրանքները պետք է պատժվեն և միակ միջոցը, իհարկե, տվյալ լրատվամիջոցի կողմից հրապարակային ներողություն խնդրելն է Գագիկ Ծառուկյանից, այլապես այս հարցը պետք է լուծվի դատական կարգով, քանի որ անթույլատրելի են նմանատիպ զրպարտությունները, որոնք վատաբանում են հեղինակավոր մարդկանց բարի համբավը: