Մեքենան վաճառել է, զարդերը՝ թողել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանը ապրիլին նշանակվեց այս պաշտոնում: Մինչ այդ նա զբաղեցնում էր կառավարության աշախատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարի 4 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE» մակնիշի ավտոմեքենան: Բացի ավտոմեքենան նրա սեփականությունն է մնացել բնակարանը:
Դրամական միջոցներն էլ նախորդ տարի նվազել են 15 միլիոն դրամով: Պատկերն այսպիսին է՝ 2017 թ. սկզբին 40 միլիոն դրամ, տարեվերջին՝ 25 միլիոն: Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 6 միլիոն 326 հազար և 845 հազար դրամ աշխատավարձերից, 3 միլիոն 500 հազար դրամ ստացված փոխառություններից և 4 միլիոն 500 հազար դրամ մեքենայի վաճառքից ստացված գումարից: Ավետիսյանը նախորդ հայտարարագրից հայտնի է որպես թանկարժեք զարդերի հավաքածու ունեցող պաշտոնյա: Մասնավորապես դրանք գերազանցում են 8 միլիոն դրամը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում