ՀՀԿ–ական քաղաքապետի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Նախորդ տարի բանկային հաշիվներին առկա գումարը կազմել է 7 միլիոն դրամ, 15 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 672 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
ՀՀԿ–ական Խեչումյանը քաղաքապետ է ընտրվել նախորդ տարվա աշնանը՝ նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետի պաշտոնը:
Մեկ այլ հայտարարագրի համաձայն՝ նրա սեփականությունն է համարվում բնակարանն ու «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան: Կինը՝ Արմենուհի Գալստյանը, նույնպես ներկայացրել է իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, 20 հազար եվրո ու 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 458 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում