Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Общество

Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ

lenta.ru -ն «Օրենքով գող կար համարյա թե ամեն բակում» վերնագրով հոդվածում գրում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում քրեական հեղինակությունների քանակը բնակչության մեկ շնչի հաշվով խիստ կրճատվեց, սակայն գողական հասարակությունը հանրապետությունում դեռևս կա: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ պարզ է դառնում, որ նոր իշխանությունները փորձում են խաչ քաշել այդ հասարակության բարգավաճման վրա: Հանրապետությունում սկսվել է մեծ մաքրում: lenta.ru -ն անանուն հարցում է անցկացրել անձանց հետ, որոնք կապված են քրեական հեղինակությունների հետ, նրանք էլ պատմել են ժամանակակից Հայաստանում գողական աշխարհի դասավորությունների մասին:

Նախապատմությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկած ուժերը իրենց առաջին գործերից մեկը համարեցին քրեական հասարակությանը «բարեկիրթ այցեր» կատարելը: Հետո նրանց հրավիրեցին կանխարգելիչ զրույցների, որոնց բովանդակությունը մինչև այժմ հայտնի չէ, բայց հասկանալի է, որ նրանց բացատրել են, որ նրանք պետք է հարգեն քրեական օրենսգիրքը, այլ ոչ թե գողականը: Մի քանի օր անց Հայաստանի գողական հասարակությունը որոշեց հավաք կազմակերպել Երևանի հյուրանոցներից մեկում: Ոստիկանությունը խափանեց այդ միջոցառումը: Զգացվեց, որ զրույցները արդյունք չեն տվել: Ոստիկանությունը ևս մեկ անգամ «բարեկիրթ այցեր» կազմակերպեց հեղինակությունների բնակարաններ՝ այս անգամ արդեն խուզարկության թույլտվությամբ: Հրապարակվեց տեսանյութ, որտեղ հեղինակություններին կոչում էին անուններով, մականուններով և ցուցադրում նրանց դեմքերը: Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել:

Ներկայումս Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ: Սրանք ընդամենը նախորդ դարի գողական աշխարհի բեկորներն են: Իսկ նախորդ դարի վերջում և այս դարի սկզբում երևանյան գողական աշխարհում մնացել էին մի քանի օրենքով գող՝ Կառլեն Թովմասյան՝ Գիժ Կարո, Մելս Մկրտչյան՝ Կնդո, Վարդգես Ասլանյան՝ Ցիպո Վարդգես, Ռաֆիկ Խոյեցյան՝ Խոյ, Ռաֆիկ Փիլոյան՝ Մկան, Վազգեն Ներսիսյան՝ Վզգո, ու ևս մի քանիսը: Ներկայումս այս պահին այս «աստղաբույլից» ոչ մեկը չկա, վերջինը մահացել է Վզգոն՝ 2016 թվականին: Իհարկե, մեկը դեռևս ապրում է, դա Վանիկ Տեր - Պետրոսյանն է՝ Վանիկը, գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի: Ստացվել է այնպես, որ հները վերջին 20 տարվա ընթացքում փոխվել են երիտասարդ նորերով, որոնք չունեն այն թափը, ինչ նախորդներն ունեին: Գողական աշխարհի համար վատն այն է, որ փողերի ռեալ հոսքի հետ նրանք հիմնականում գործ չունեն, այդ աստիճանը զբաղեցրել են օլիգարխները և նախկին կառավարության ներկայացուցիչները: Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: Օրենքով գողերին տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապ Լենինականսկին: Վերջինս հանդիսանում է ներկայիս Հայաստանի ամենահեղինակավոր օրենքով գողը, բայց արդեն երկու տարի է՝ նա ևս Հայաստանում չէ, խուսափում է արդարադատությունից: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին Պետական օրենքով գող: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից:

Ներկայիս հայաստանյան օրենքով գողերին կարելի է բաժանել երկու խմբի՝ հյուսիսայիններ ՝ գյումրեցիներ կամ լենինականցիներ (Արտեմ Լենինականսկի, Սուրո Լենինականսկի,Գևորգ Օշականսկի և այլն), որոնց ղեկավարը Զապն է, և երևանցիներ (Աֆո, Ալո, Գոնչո, Մանեթի տղա Սամո և այլն ). սրանք ընդգծված առաջնորդ չունեն: Չնայած նման բաժանմանը, այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ գողերը աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է և հարցերը լուծվում են Հայաստան գործուղված երկու  գողերի հետ՝ Շաքրոյի բարեկամ Մերաբ Կալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Ռուստավսկու հետ: 

Ընդհանրապես, չնայած ներկայումս օրենքով գողերը Հայաստանում չունեն կշիռ, բայց հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց: Դրա պատճառը հայ գողերի «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյանն է՝ Սվո Ռաֆոն: Վերջինս օրենքով գող է օծվել 14 տարեկանում: Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության օրենքով գող էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993-ին, թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝ նույնիսկ Ադրբեջանից էլ էին գողեր եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող գող Հայաստանում այլևս չի եղել:

Հայաստանը ներկայումս իրականում գողական աշխարհի հանգստի տունն է: Հայ գողերը մի կերպ գլուխները պահում են, բոլորը ինչ- որ փոքրիկ բիզնես ունեն՝ հյուրանոց, ռեստորան, ակումբ և այլն: Ռեալ գործերի համար ճակատ չկա, պետք է ծավալվել այլ վայրերում՝ Ռուսաստան, Եվրոպա և այլն:

Այսքանն էլ քիչ է, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, որոշել է, որ այս գողական աշխարհի «սխեման» պետք չէ: Փաշինյանը ֆանատ է և համոզված, որ ոչ մի սխեմա էլ պետք չէ: Ոստիկանությունը հրաման է ստացել քրեական տարրերից ազատել Հայաստանը: Սա հասկանալի է, քանի որ Փաշինյանն էլ գիտի, որ իր հեղինակությունը օրեցօր անկում է ապրում, մարդկանց խոստացել են լավ կյանք, որը ապահովել անհնար է, իսկ իր նկատմամբ հավատի կորուստի դեպքում մարդիկ կարող են թեքվել դեպի օրենքով գողերը:

lenta.ru -ի թղթակիցը արդեն ավարտել էր զրույցը ներկայանալ չցանկացող գողական աշխարհի ներկայացուցչի հետ, երբ վերջինս մի արտահայտություն արեց.

- Դու գրում ես օրենքով գողերի մասին, բայց գլխավոր օրենքով գողի մասին ոչինչ չես արտահայտվում:

- Իսկ ո՞վ է գլխավոր գողականը:

- Մենք այժմ մի գլխավոր գողական ունենք՝ Նիկոլ Փաշինյանը: Հիմա նա է ամեն ինչ որոշում: Ինչպես ասի, այնպես էլ կանենք:

Կամո Խաչիկյան