Ոսկե ֆոնդի «Հայաստան» գորգի սարգսյանական հետքերով
Պարզվում է, որ ԱԱԾ-ի խուզարկության ժամանակ Ալեքսանդր Սարգսյանի տանը հայտնաբերված թմրանյութերից, Սարյանի նկարներից, թանկարժեք ժամացույցներից ու մեքենաներից բացի, այլ ուշագրավ ապրանք նույնպես պետք է լիներ, որի ծագման մասին քչերը գիտեն:
Խոսքը մի գորգի մասին է, որը 1982 թվականին «Հայգորգ» ձեռնարկությունում է արտադրվել և ոսկե ֆոնդի միակ նմուշն է եղել: Գորգի անունը «Հայաստան» է և վաճառքի համար նախատեսված չի եղել:
Ի դեպ, «Հայգորգում» նման եզակի նմուշ համարվող գորգեր էլի են եղել, որոնք ազգային արժեք են համարվում: Եվ դեռևս անհասկանալի է, թե նախկինից մնացած այս և նման ապրանքներն ինչ նպատակով և ինչպես են այս կամ այն մասնավորի մոտ հայտնվել:
Oragir.info-ն կփորձի առաջիկայում սեփական հետաքննություն անցկացնել և «Հայաստան» գորգը Ալեքսանդր Սարգսյանին նվիրելու մանրամասներն ու դրդապատճառները հրապարակել: