Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики
Общество

Փող չունես՝ մեռիր, կամ պատրաստ եղիր ունեզրկվելու

Ազատական տնտեսական հարաբերությունների անվան տակ երկիրը մեջ–մեջ անելու իշխանավորների մարմաջն այնքան մեծ է եղել, որ շատ ձեռնարկություններ սեփականաշնորհելու համար անգամ պետական բյուջեից են միջոցներ տրամադրվել: Քիչ չեն եղել դեպքերը, երբ այս կամ այն հիմնարկությունը սկզբում «սեփականաշնորհվել» է՝ փաստաթղթերով, հետո արդեն մաս– մաս դրանց «վճարումները» ձևակերպել: Ու նոր Հայաստան կառուցողներին ամենևին էլ չի հետաքրքրել, որ հայկական երբեմնի գիգանտ գործարանները, որոնք հիմա չկան, ժամանակին կարողացել են Խորհրդային Միության՝ աշխարհի քարտեզի վրա վարդագույնով նշված տարածքի ողջ պահանջարկը բավարարել և իրենց համբավով հատել անհնարինի բոլոր սահմանները:

Սեփականաշնորհման սելավատարը չի շրջանցել նաև բուժհաստատությունները, որոնք հիմա բոլորն էլ մասնավոր են և այդ դիրքերից են «մատ թափ տալիս» մարդկանց վրա: Հիվանդ ես, կամ մեռիր, կամ բուժվելու համար ունեզրկվիր: Մոտավորապես այս տրամաբանությամբ են աշխատում հանրապետության ընդհանուր պրոֆիլի բուժհաստատությունները, որոնք բոլորն էլ վաղուց մասնավոր են: Եվ անկախ նրանից, թե ինչ համբավ ունեն, դրանով պայմանավորված էլ ձևավորվում է տվյալ բուժհաստատության գնային քաղաքականությունը: Կարող է պատահել, որ, օրինակ, մի հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդի համար պահանջվի օրական 55 հազար դրամ վճարել, մեկ այլ հիվանդանոցում՝ ընդամենը 10 հազար: Ինչպես Պանիկովսկին կասեր՝ ազատ շուկա է իր վայրագ հարաբերություններով: Հնարավոր է մի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էլ անգամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդի համար սնունդ պահանջեն: Հիմա կասեք՝ դե, կյանք է, այդպես էլ է պատահում:

Եվ զավեշտալին այն է, որ այստեղ ո՛չ առողջապահության նախարարությունը, ո՛չ էլ մեկ այլ պետական մարմին չի կարող որևէ բուժհաստատությունում տիրող իրավիճակի մասին պարզաբանում պահանջել կամ ներքին գնային քաղաքականությանը խառնվել: Վերջիններն էլ՝ պարզ է, չէ՞, հիվանդի գլխին ինչ ցանկանում, այն էլ անում են:

Ու եթե բողոքում ես՝ իշխանությունները ձեռքերը վեր են բարձրացնում, հիվանդանոցում օրենքից մեջբերում անելու ժամանակ էլ բուժհիմնարկի ֆինանսական մենեջերներն են հիվանդատիրոջ դեմքին շպրտում, թե մասնավոր են և իրենք ոչ թե երկրում ընդունվող օրենքներով են աշխատում, այլ իրենց ներքին օրենքներով, իսկ պետական օրենքներն իրենց չեն վերաբերում կամ հետաքրքրում, որովհետև մասնավոր են:

Այս աղջամուղջից, անկեղծ ասած, գլուխ հանելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես հասկանալի չէ հիվանդի բուժման համար 6 զրոյանոց ինչ–որ թվի հիմքերը: Իսկ հիվանդատիրոջ պայքարելու շանսերն այնքան էլ շատ չեն: Պետք է ստիպված վճարի, հակառակ դեպքում նրանց տան դուռը մի օր կթակեն դատական ակտերի հարկադիր կատարողները: Ուստի հանգում ենք այն ելման կետին, որ կա՛մ մեռեք, կա՛մ պատրաստ եղեք ունեզրկվելու:

Ներկայում այսպիսին է մեր երկրի բուժհաստատություններում տիրող ներքին և արտաքին քաղաքականությունը, իսկ պատկան գերատեսչությունն էլ ընդամենը մի «թեժ գիծ» ունի, որով հնչեցված բոլոր բողոքները չէ, որ կարող են հօգուտ հիվանդի հանգուցալուծվել:

Հիմա հարց՝ նման պայմաններում ինչպե՞ս կարող է երկիրն իր գլխավոր օրենքի ամենաառաջին հոդվածում գրել, որ Հայաստանը իրավական, սոցիալական, ինքնիշխան երկիր է: Նման պայմաններում բա սոցիալական բաղադրիչն ո՞ւր մնաց, թե՞ դա միայն կարգ ունեցող հաշմանդամներին ու իրենց գոյությունը մի կերպ՝ փարոսների հաշվին, պահող խավի համար է: Այս դեպքում հարց է ծագում՝ բա մյուսնե՞րը, նրանք ո՞ր հոդվածով իրենց պաշտպանեն, որ ոչ դառնան այդ վայրագ սեփականաշնորհման գերին, ոչ էլ կանգնեն մահանալու կամ ունեզրկվելու խնդրի առջև: Եվ այս պարագայում ո՞վ պետք է լինի քաղաքացու պաշտպանը, օրենքով օրինական ուժ չունեցող չինովնի՞կը, թե մեկ այլ ատյան: