Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики
uncategorized

Կծիկի ծայրը երևում է, մնում է տեսնել շարունակությունը..

130 միլիոն օնլայն կազինոներին, 170 միլիոն չարաշահում Հ1–ում, 2 միլիարդ դրամ չվճարված հարկեր, մի խոսքով` գլխապտույտ առաջացնող միլիոններ և միլիարդներ: Հենց միայն այս թվերից կարող ենք ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարիներ շարունակ ունեցել են արժանավայել ապրելու հնարավորություն, սակայն այդ հնարավորությունը պարզապես գողացվել ու մսխվել է. մեկից գողացվել է արժանավայել կենսաթոշակը, մյուսից աշխատավարձը, մեկ ուրիշից` պատիվն ու արժանապատվությունը: Սակայն այս ամենի մեջ ամենացավալին, նույնիսկ ողբերգականը, երևացող կողոպուտը չէ, այլ այն, որ մենք տեսնում ենք ընդամենը ամենափոքր հատվածը:


Պատկերացնում եք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը պատասխանատվության չենթարկվելու այնպիսի վստահություն է ունեցել, որ պարզապես օնլայն կազինոներում տարվել է 130 միլիոն դրամ (հետո վերականգնել է, թե չի վերականգնել, այլ հարց է. նախ՝ որտեղից այդքան գումար՝ վերադարձնելու համար, իսկ կազինոների թեման արդեն բարոյական հարթության մեջ է), կամ գուցե այլոք են տարվել նրա անվան տակ, սա էական չէ, էականն այն է, որ դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են ծախսվել հիմնադրամի գումարները` միլիոնավոր դոլարներ: Դոլարներ, որոնք հավաքվել էին համայն հայության ջանքերով, արդյոք կա՞ երաշխիք, որ այդ 130 միլիոն դրամը ծովի մեջ մի կաթիլ չէ, որ տարիներ շարունակ հիմնադրամին տրվող միլիոնավոր դոլարների նվիրատվությունների ճակատագիրը նույնական չի եղել այդ 130 միլիոնի հետ:

Խնդիրն այստեղ բոլորովին էլ Արա Վարդանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և նույնիսկ այդ վերադարձված կամ չվերադարձված 130 միլիոնը չէ, այլ ընդհանուր անպատժելիության ու թալանի փիլիսոփայությունը կամ վերջինիս ծավալները: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ իշխանությունները և նրանց շուրջ հավաքվածները «ուտում են», բոլորս լսում էինք այս և շատ այլ հիմնադրամների նկատմամբ անվստահության աճի մասին, դա երևում էր անգամ հանգանակվող գումարների շարունակական նվազումից: Բայց որևէ մեկս չէր կարող պատկերացնել ծավալներ: Սակայն այս զգացմունքային կողմն էլ թողնենք մի կողմ: Զուտ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ. յուրաքանչյուր տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ էր գումարում, հաշվետվություններ ստուգում ու հաստատում, ծրագրեր հաստատում և մի՞թե որևէ մեկը չէր տեսնում ֆինանսական չարաշահումները: Իհարկե, տեսնում էր, ավելին` սա նշանակում է, որ խնդիրը միայն տնօրենի թուլությունը չէ օնլայն խաղերի նկատմամբ, այլ խոսքը շատ ավելի լայն մասշտաբներ ունեցող կոռուպցիոն շղթաների մասին է:

Մյուս կողմից, 2012–2017 թվականներին «Գրանդ Թորնթոն Արմենիա» ընկերության պատվերով «Հայաստան» համահայկական հիմնադրամում մոնիթորիգ է իրականացրել «Նորաշեն ՆՏ ԱԿ» ընկերությունը: Հասկանալի է` որևէ բան չի գտել, իսկ հիմնադրամի կայքում դրված մոնիթորինգի հաշվետվությունները` կատարյալ մաքուր են: Ինչ են ստացել նման կատարյալ մաքուր մոնիթորինգ անցկացնելու դիմած «Գրանդ Թորոնթոնն» ու մոնիթորինգն իրականացնող կազմակերպությունը, թողնում ենք ընթերցողի ենթադրությանը: Վերջապես գալով հենց մոնիթորինգ իրականացնող «Նորաշեն ՆՏ ԱԿ» կազմակերպությանը, պարզվում է` վերջինս բավական առեղծվածային բնույթ ունի, այս բառակապակցությամբ համացանցային որոնումները ցույց են տալիս միայն մեկ նման անվանումով անհատ ձեռնարկատերի կազմակերպություն` Ծաղկաձոր համայնքում, կազմակերպությունը ունի հասցե, սակայն չունի կայք, համացանցում ոչինչ հնարավոր չէ գտնել այս կազմակերպության և նրա նախագահ Գ.Բաղդասարյանի մասին, ում կնիքով և ստորագրությամբ կնքված է հիմնադրամում կատարված աուդիտի հաշվետվությունը: Այլ կերպ ասած` Արա Վարդանյանի թուլությունը օնլայն խաղերի նկատմամբ միայն կծիկի մի ծայրն է, ամբողջ կծիկը, հուսանք, կքանդվի շատ մոտ ապագայում: