Էդուարդ Բաբայանի ազատ արձակումը միտումնավոր ձգձգում են
Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն բազմաթիվ անդրադարձներ են եղել երեկ «Օլիմպավանում» իբր թե տեղի ունեցած ծեծի վերաբերյալ, որոնք բացառեցին նախնական փուլում հրապարակված սցենարները: Այդուհանդերձ մինչև հիմա շարունակում են այդ գործի շրջանակներում ձերբակալված պահել ՀԱՕԿ նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին անհասկանալի պատճառներով: Դա այն դեպքում, երբ Հարությունովը, ում անվան հետ էլ կապված է այս ողջ պատմությունը, արդեն իսկ հայտարարել է, որ իրեն չեն ծեծել և նա Ծառուկյանի հետ հանդիպումից և նրա օգնութայն պատրաստակամությունից շատ գոհ է: Այս ամենը հրապարակվելուց հետո անմիջապես պետք է ազատ արձակվեր Բաբայանը, սակայն դա տեղի չունեցավ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատական պրոցեսը անիմաստ տեղը ձգձգում են, կարծես թե ինչ-որ ցուցումների են սպասում վերևներից: Այս ամենն արդեն իսկ հստակ եզրակացությունների տեղիք է տալիս, որ պատմությունն արհեստականորեն է ստեղծվել և այն Ծառուկյանի անվան հետ կապվել է պատվերի շրջանակներում, հակառակ դեպքում անօրինական կերպով ձերբակալվածին րոպե առաջ պետք է բաց թողներին, դեռ մի բան էլ պատճառված անհնագստության համար, պետք է ներողություն խնդրեին: Եթե նոր Հայաստանում բոլոր անօրինական և հակաիրավական գործելաոճները արժանանում են հանրային հնչեղության և դատապարտվում են, ապա այս դեպքը ևս պետք է նման ճակատագրի արժանանա, հակառակ դեպքում ժողովրդավարության մասին անգամ խոսք գնալ չի կարող և կողմնապահությունն այս պարագայում ավելի քան աչքի է զարնում: