Փոխնախարարը միայն բնակարան ունի
Սփյուռքի նախարարի տեղակալ նշանակված Բաբկեն Տեր–Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նորանշանակ փոխնախարարի միակ սեփականությունը բնակարանն է: Բացի այդ, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 2 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 4 հազար դոլար, որը նրա՝ նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձն է:
Ծնվել է Փարիզում, մեծացել և կրթությունը ստացել է ԱՄՆ–ում: Մասնագիտությամբ զարգացման տնտեսագետ է: Ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի (London School of Economics) քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան:
Բացի փոխնախարար լինելուց, հասարակական հիմունքներով ստանձնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը տնտեսական հարցերով:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ