Հարությունովի ասածը հերյուրանք է, որը արդեն հերքել է նրա կինը
Սմբատ Ավագյանը ֆեսբուքյան իր էջում գրում է.
Այսօր լրատվամիջոցներով լուր տարածվեց, որ ձերբակալվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը, ոմն Վյաչեսլավ Հարությունովի ցուցմունքների հիման վրա: Վերջինս նշել է, որ իբր ինքը ծեծի է ենթարկվել Բաբայանի կողմից:
Ի սկզբանե այս հայտարարությունը կասկածների տեղիք տվեց, քանի որ նախօրեին Օլիմպավանում Բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամնանակ նույն Հարությունովը դիմել էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին իր որդու՝ հետախուզման մեջ լինելու հարցերը լուծելու համար: Ծառուկյանը խոստացել էր օրենքի սահմաններում օգնել և կարգավորել Հարությունովի որդու հարցերը, տեղում հանձնարարականներ էր տվել Սպորտի նախարարին: Հարությունովը իր հերթին շնորհակալություն էր հայտնել Գագիկ Ծառուկյանին խնդրին ականջալուր լինելու համար:
Այս ջերմ խոսակցությունից հետո հաջորդ օրը Հարությունովը հայտարարում է, որ իրեն ծեծի են ենթարկել Օլիմպավանում:
Ի սկզբանե պարզ էր, որ այս մարդու հետ ինչ-որ բան այն չէ և նրա խոսքերը ասվում են ոչ սթափ դատողության պայմաններում: Ամեն ինչ պարզ դարձավ այն ժամանակ, երբ Հարությունովի կինը՝ Լիլիթ Հակոբյանը, հայտատարեց, որ իր ամուսինը ուղղակի սայթաքել է ամբիոնի վրա թափված ջրի վրա, ստացել վնասվածք ու տեղափոխվել հիվանդանոց: Իսկ հնչեցրած մեղադրանքները նա ասել է հիվանդանոցում նրան տված թմրեցնող դեղերի ազդեցության տակ:
Հարությունովի կնոջ ասած խոսքերը փարատում են բոլոր առկա կասկածները, որ նրա կողմից հնչեցրած մեղադրանքները հերյուրանքներ են: Նախ Ծառուկյանը այնպիսի խառնվածքի և բարձր կարգավիճակի տեր մարդ է, որ երբեք իրեն թույլ չէր տա ինչ որ մեկին իր ներկայությամբ ծեծի ենթարկել: Երկրորդ, տեսանյութը փաստում է, որ Ծառուկյանի ու Հարությունովի միջև կայացել է ջերմ զրույց, որի ժամանակ Ծառուկյանը լսել է խնդիրը և խոստացել օերնքի սահմաններում կարգավորել այն, իսկ խնդիրը բարձրաձայնող Հարությունովը շնորհակալ է եղել Ծառուկյանին իրեն լսելու համար:
Այսքանից հետո ծեծկռտուքի մասին խոսելը առնվազն հերյուրանք է, ինչի մասին էլ խոսել է Հարությունովի կինը իր հացազրույցում: Իսկ Էդուարդ Բաբայանին ոչ սթափ դատողությունների և շինծու մեղադրանքների հիման վրա ձերբակալելը ուղղակի օերնքի և մարդու իրավունքների կոպիտ խախտում է: