Մի ֆեյսբուքյան աներես գրառում
Ոնց էլ կարողանում է սպորտի մասին գնահատական տալ մի կառույցի ներկայացուցիչ, որը տարիներ շարուրնակ սպորտի իրենց վստահված ճյուղը տարել է անօրինակ անկման ճանապարհով: Խոսքը մասնավորապես ֆուտբոլի մասին է:
ՀՖՖ նախագահի խորհրդական, մարզական լրագրող Արմեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է կատարել, որը կարելի ուղղղակի աներես բնորոշումը տալ: Այո՛, աներես, որովհետև չի կարող ուղղակի մի կառույցի ներկայացուցիչ խոսել մի տեղ, որտեղ իր ներկայացրած ֆեդերացիան խոսելու տեղ առհասարակ չունի:
Ինչպես է այս խորհրդականը համարում, թե սպորտի նախարարությունը կախված է ՀԱՕԿ-ից այն դեպքում, երբ ամբողջ ֆուտբոլի անհաջողութոյւնները կապվում են իրենց ֆեդերացիայի հետ. որից տուժում է այնպիսի մասսաայականություն վայելող մի մարզաձև, ինչպիսին ֆուտբոլն է, երբ համատարած դժգոհություն կա թե՛ ՀԱՖ-ի, թե ամբողջ ժողովրդի և թե հավաքականի ֆուտբոլիստների կողմից:
Դեռ մի բան էլ ՀԱՕԿ-ի ու նրա հաջողություններն են սրանց աչքը ծակում, դուք էլ գործ անեիք, դուք էլ հաղթանակներ բերեիք, ինչը ամենից կարևորն է սպորտում, ձեր մասին էլ խոսեին.
Հպարտ Քաղաքացի