Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики
uncategorized

Վերանորոգման համար գումար ստանում են և պնդում, թե վերանորոգումն իրենց գործառույթը չէ

Նախորդ շաբաթ օրը Էրեբունի վարչական շրջանի Գ. Մահարի 39 հասցեում գտնվող շենքի բակի խաղադաշտում ֆուտբոլի դարպասի վերևի ձողն ընկել էր ութ տարեկան տղայի գլխին, ում շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այնտեղ արվել է սոնոգրաֆիա ու KT հետազոտություն: Պարզվել է, որ երեխան ստացել էր ուղեղի ցնցում: Երեխայի տատիկը՝ տիկին Ռուզաննան, Oragir.info–ի հետ զրույցում նախ նշեց, որ հիվանդանոցում երեխային մատուցված առաջին օգնությունը, որպես այդպիսին, անմիջապես չի արվել: Իրենք երկար սպասել են միջանցքում, մինչ մի բարեխիղճ բուժքույր սենյակ է տրամադրել: Սակայն տուժած երեխայի հարազատների համար բժշկական կենտրոնի աշխատակիցների վերաբերմունքն այդքան սարսափելի չէ, որքան խաղահրապարակում ստուգումներ չիրականացրած պատկան մարմինների անտարբերությունը տեղի ունեցածի նկատմամբ:

Մինչ այս դեպքը «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ–ի՝ մի քանի ամիս տևած ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ երևանյան խաղահրապարակների մեծ մասն անվտանգ չէ: Այստեղ հայտնաբերվել էին հողի մեջ պարունակող քրոմի ու կապարի բարձր ցուցանիշներ, ինչպես նաև անզեն աչքով տեսանելի էր որոշ խաղահրապարակների՝ այս կամ այն սարքավորումների անսարքությունը կամ վտանգավոր լինելը: Կոտրած ճոճանակներ, խաղահրապարակի անմիջապես հարևանությամբ գտնվող գազատար և այլն: Սակայն չկրկնենք, այս մասին արդեն գրել ենք, տեղեկացրել: Թվում էր, թե այդ հրապարակումներին պետք է հաջորդեին պատկան մարմինների կողմից համապատասխան գործողություններ, ստուգումներ, անսարքությունների վերացում:

Բայց ինչպես և նախկինում էր, այս անգամ էլ նրանք, ովքեր իրավասու էին խաղահրապարակների անվտանգության ու պահպանման համար, ոչինչ չեն արել: Եվ որոշ մարդկանց ամենաթողության հետևանքով այսօր երեխան հայտնվում է հիվանդանոցում՝ բարեբախտաբար առանց լուրջ հետևանքների: Բայց դա այս անգամ: Իսկ հաջո՞րդ:

Ութամյա Էրիկի տատիկը պատմեց, որ դեպքից երկու օր անց՝ երկուշաբթի օրը, իրենց են այցելել քաղաքապետարանից կամ թաղապետարանից: Համենայն դեպս, նա այդպես է հասկացել: Վերջինները հարցրել են երեխայի որպիսությունից, իմացել, որ արդեն լավ է ու հեռացել: Ֆուտբոլի դաշտում վայր ընկած խողովակն էլ երեք օր գետնին մնալուց հետո բակի շենքի մի բնակիչ է ամրացրել՝ զոդել:

Երբ մենք զանգահարեցինք Էրեբունի վարչական շրջանի թեժ գիծ, աշխատակցուհին, տեղեկանալով դեպքի մասին, նշեց, որ խաղահրապարակների վերահսկողությունը համատիրության իրավասությունների ներքո է: Փոխանցեց մեզ այդ համատիրության կառավարչի՝ ոմն Հայկի հեռախոսահամարը: Զանգեցինք, վերջինս պատասխանեց, որ իրենց գործառույթների մեջ է մտնում միայն բազմաբնակարան շենքերի կառավարումն ու սպասարկումը:

Մինչդեռ մինչ այս դեպքը, դեռ երեք ամիս առաջ վերոնշյալ հ/կ–ին քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ բակային տարածքներում կառուցված մանկական խաղահրապարակները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում, որոնք պահպանվում և վերանորոգվում են վարչական շրջանների ղեկավարների և համատիրությունների միջոցով: Ավելին, հ/կ–ի կողմից կատարված ուսումնասիրության ամփոփման ու համատիրությունների ու վարչական շրջանների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել երկուսուկես ամիս առաջ, Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի պետի տեղակալի՝ Արթուր Ավագյանի կողմից ասվել էր, որ համատիրությունները քաղաքապետարանի կողմից ստանում են սուբսիդիաներ, և այդ գումարները ծախսվում են խաղահրապարակների վերականգնման ու վերանորոգման աշխատանքների վրա: Հավանաբար, Էրեբունի վարչական շրջանի համատիրության կառավարիչն այս մասին չգիտի, կամ գիտի և մտածում է, թե միայն ինքը գիտի:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ