Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Քարանձավների վարձակալության պայմանագրերն արդեն նոտարիատում

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների՝ պետական ցուցակներում ընդգրկված քանակը 2017 թ. կազմել է 24 հազար 221, որից 139–ը նոր հայտնաբերված օբյեկտներ են: Այս 139–ից էլ 16–ը, որոնք, ի դեպ, բոլորն էլ գտնվում են Սյունիքի մարզում, նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեն: 2017 թ. ամենից շատ հուշարձաններ են հայտնաբերվել Սյունիքի, Արարատի, Տավուշի և Կոտայքի մարզերում, համապատասխանաբար՝ 39, 29, 24 և 15: Ընդհանուր առմամբ, հուշարձանների առկայությամբ ամենահարուստ մարզը Գեղարքունիքն է: Այստեղ տարբեր տարիներին հայտնաբերվել է 5 հազար 267 հուշարձան: Այնուհետև պատմության և մշակույթի հուշարձանների թվով առաջատար են Լոռու և Կոտայքի մարզերը, համապատասխանաբար՝ 3028 և 3227: Երևանում կա նմանատիպ 995 հուշարձան:

Նախորդ տարի հայտնի դարձավ, որ մի քանի հուշարձաններ նախատեսվում է տալ վարձակալությամբ: ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ Oragir.info–ին տեղեկացրին, որ նախարարությունը ՀՀ պետական ցուցակներում ընդգրկված պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան դեռևս վարձակալությամբ չի հանձնել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Բայց միաժամանակ 2017 թ. սկսվել է Վայոց ձորի մարզի «Արենի 1» («Թռչունների»), Գնիշիկ համայնքի «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի «Քարե դռներ» քարանձավները զբոսաշրջային նպատակով օգտագործման վարձակալության հանձնման գործընթացը, ինչը պայմանագրերի նոտարական վավերացման փուլում է:

Համացանցից տեղեկանում ենք, որ վարձակալության հանձնման ենթակա էր նաև Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող ևս մեկ քարանձավ՝ «Մագելանի»–ն: Նախորդ տարվա հոկտեմբերին կայացել էր քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրման մրցույթը: Հայտերի գնահատման արդյունքում հաղթող մասնակիցների գնահատման արդյունքների ամփոփման, հայտարարման և հաղթող մասնակիցների որոշման նիստին հայտարարվել էր, որ մրցույթում հաղթող են ճանաչվել «Ինկար» ՍՊԸ–ն («Մագելանի» քարանձավի զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրում), «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»–ը («Արջի» և «Մոզրովի» քարանձավներ), «Արենի–1 Քարայր» կոնսորցիում–ը («Արենի 1»), «Աղձք միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ–ն և «Արտեմիս» ԱԿ կոնսորցիումը («Քարե դռներ»): Ինչպես Հետքն է գրում, մրցույթը հայտարարելուց որոշ ժամանակ անց «Ինկար» ՍՊԸ–ի բնապահպանության նախարարությունը ներկայացված նախագծին դրական եզրակացություն չէր տվել:

Ի դեպ, քարանձավների վարձակալության դիմաց սահմանված տարեկան վարձը տարբեր քարանձավների համար տատանվում է 150–250 հազար դրամի սահմաններում, իսկ վարձակալների կողմից սպասվող ներդրումները կտատանվեն 11–96 միլիոն դրամի սահմաններում:

Հ.Գ.–Ի դեպ, երեկ հայտարարությամբ է հանդես եկել մշակույթի նախարարությունը՝ մասնավորաբար նշելով. «ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով: Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար: Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում: Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝ խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցվել պետության պաշտպանության տակ»:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ