Լրատվականի սադրանքը բումերանգի էֆեկտով իրենց դեմ աշխատեց
Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն օրեր շարունակ լրատվականներում ամենաքնարկվող թեմաներից մեկը դա Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի տարկետում ստանալու մասին լուրերն էին: Դրա կապակցությամբ, Սպորտի և երիտասարդության նախարարը, նախագիծ էր ներկյացրել ՀՀ Կառավարությանը, որպեսզի օրենքով սահմանված կարգով, ոչ օլիմպիական մարզաձև հանդիսացող մարզաձվում 1-3 հորիզոնականներ զբաղեցրած երեք մարզիկների տրամադրվի տարկետման իրավունք: Որոշ սադրիչների համար, սա հարմար առիթ էր կրկին անգամ հանրային տրամադրությունների հետ խախալու և Ծառուկյանի ազգանունը շահարկելու համար: Սակայն այդ սադրիչները հաշվի չէին առել այն հանգամանքը, որ Նվեր Ծառուկյանը ԲՈՒՀ է ընդունվել անվճար հիմունքներով և այսպես թե այնպես կրկին օրենքով սահմանված կարգով, ինչպես և բոլորը նա ևս ունի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք: Անգամ այդ փուչ խոսակցություններին վերջ դնելու համար անձամբ Գագիկ Ծառուկյանն էր հորդորել Սպորտի նախարարին, որպեսզի ներկայացված նախագծում չներառեն Նվեր Ծառուկյանի անունը: Կարծես թե ամեն ինչ այսքանով պետք է ավարտվեր, սակայն լրատվականներից մեկը, իրեն բնորոշ ոճով, մի պատմություն հորինեց, թե իբր վարչապետը կոշտ խոսակցություն է ունեցել այս թեմայով Սպորտի նախարարի հետ ու կրկին թեման դրեց շրջանառության մեջ: Առնվազն անտրամաբանական է նման սցենարը, քանի որ այդ ընթացքում դեպքերն այնքան արագ զարգացան, որ այդ սուտ լուրերն անգամ թիթեռի կյանք էլ չունեցան և րոպեկան հերքվեցին ու ներկյացվեց իրականությունը: Բացի այդ էլ, դա այնքան պրիմիտիվ թեմա էր, որ հնարավոր չէր ինչ-որ մեկի մոտ հարցեր առաջացներ, առավելևս երբ ամեն ինչ օրենքի տառին համաձայն է արվել:
Թե ինչ նպատակ է հետապնդում պատվերով և հորինված հոդվածներով հայտնի այդ լրատվականն, այդքան էլ կարևոր չէ, քանի որ նրանց կողմից հերթական սադրանքը հենց իրենց դեմ աշխատեց և կրկին անգամ ի ցույց դրվեց լրատվականին ոչ հարիր նրանց գործելաոճը: