Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը «AUDI Q7 3.6» մակնիշի ավտոմեքենա ունի, որը նա գնել է նախորդ տարի և որի դիմաց վճարել է 6 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից։
Դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են՝ 4 միլիոն դրամից դառնալով 7։ Տարեկան եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 281 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է։
Կինը՝ Կարինե Հովհաննիսյանը, հայտարարագրել է միայն եկամուտներ, որոնք ստացվել են աշխատավարձից ու կազմել 430 հազար դրամ։
Մանուկյանը 2017 թ. ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ Մինչ այդ հասցրել է լինել Իջևանի փոխքաղաքապետ ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան» մասնաճյուղի տնօրեն։