Պետք չէ ասուլիսի տաղավար տրամադրել այն անձանց, որոնց տեղը հոգեբուժարանն է
Թեհմինե Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե որևէ մեկը ձեզ մի սուտ ասի, հետո հերքի իր սուտը, ապա ամիսներ անց նույն սուտը լուրջ դեմքով կրկին ձեզ պատմի, ապա դուք կարող եք եզրակացնել, որ գործ ունեք կամ սովորական «կլյաուզնիկի» հետ, որը սիրում է ստել ըստ իրավիճկաի, կամ սկլերոզով տառապող հիվանդի, կամ մեկի, ով լուրջ հեգոբուժական հետազոտության խնդիր ունի։
Ասվածը ուղղակիորեն վերաբերում է իրեն Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ հռչակած Տիգրան Հովհաննիսյանին, ով ամիսներ առաջ հորինված պատմություններ էր պատմել Գագիկ Ծառուկյանի մասին, ապա օրեր անց ամբողջությամբ հերքել էր իր ասածը, իսկ երեկ կրկին հորինված հերյուրանքներ է հնչեցրել Գագիկ Ծառուկյանի մասին։
Հասկանալի է, որ գործ ունենք լավագույն դեպքում սովորական շառլատանի, իսկ իրականում՝ հոգեբուժարանի պոտենցյալ պացիենտի հետ, որը ինչ-ինչ պատճառներով դեռ այնտեղ չի, ազատ շրջում է և որոշ մամուլի ակումբների շնորհիվ հանրայնացնում է իր հերյուրանքները։
Հասկանալի է, որ այս անձի նպատակը որևէ կերպ Գագիկ Ծառուկյանի ուշադրությանը արժանանալն է, սակայն դրա համար նա ընտրել է ամենաամոթալի տարբերակը՝ զրպարտանքների միջոցով փորձելով արատավորել հայտնի գործչի բարի համբավը։ Ի դեպ, բավական է փոքրիկ հարցում անցկացնել Աբովյան քաղաքի տաքսու վարորնդերի շրջանում՝ պարզելու համար, թե ով է այս անձը, և նրանք որոշ մանրամասներ կպատմեն այս անձի անցյալի մութ կետերի մասին։
Կարծում ենք ժամանակն է, որ այս ստախոսով զբաղվեմն հենց իրավապահ մարմինները, որպեսզի սույն անձը վերջապես հասկանա, որ ուրիշի հասցեին հորինված զրպարտություններ տարածելը ոչ միայն ամոթալի է, այլ նաև կարող է ունենալ հստակ քրեական պատասխանատվության ենթարկվելու հետևանքներ։