Քաղաքական շոուների ծաղրածուն ջրի երես է դուրս եկել
Մանուկ Գուրգենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքական շոուների ծաղրածուներից մեկը՝ Տիգրան Հովհաննիսյանն, ով ինքն իրեն շնորհել է Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնը, երեկ կրկին անգամ ջրի երես է հելել: Նրա կողմից իսկ հրավիրված ասուլիսին ներկայացած լրագրողների քանակն արդեն իսկ խոսում է այն մասին, որ այս խամաճիկին, ոչ ոք լուրջ չի վերաբերվում, իսկ ով էլ եկել էր, ինչ-որ անիրական ինտրիգի փնտռտուքի մեջ է եղել ամենայն հավանականությամբ, հակառակ դեպքում սեփական կայքը չէին փչացնի այս «սկոլզկիի» դեմքն ու անահավասարակշիռ խոսքը ներկայացնելով հանրությանը: Ինչևէ դա իրենց խնդիրն է, եթե ցանկանում են իրենց ռեյտինգը փչացնել, դա իրենց կամքն է, բայց երբ այդ պրոցեսի ընթացքում նաև զրպարատանք է տարածվում, դա արդեն այլ դաշտում է դիտարկվում: Տիգրանի խոսքից ակնհայտ երևում է, որ ծերունական մառազմն ավելցուկ է տվել նրա մոտ և այն հորինված պատմությունները որ ներկյացնում է որպես իրականություն, բացարձակ զուրկ են տրամաբանությունից, անգամ ֆանտաստիկայի ժանրին դասելն է դժվար: Այս սողունը, տարիներ շարունակ փորձում է արժանանալ Գագիկ Ծառուկյանի ուշադրությանը և փոձում է իր մարդ-կազմակերպության համար օգնություն խնդրել: Ո՞վ կցանկանա համագործակցել բթամիտ և կլյաուզնիկ մեկի հետ, ով րոպեական փոխում է իր կարծիքն ու դիրքորոշումը, բնականաբար ոչ ոք, ահա և դա է պատճառը, որ այս անմեղսունակը ժամանակ առ ժամանակ հայտնվում, ինչ-որ վիրավորական ու չհիմնավորված մեղադրանքներ է ներկայացնում Ծառուկյանի հասցեին, նպատակ ունենալով այդկերպ հասնել իր ուզածին: Չնայած վերջին անգամ երբ նման քայլի էր դիմել, անմիջապես հերքել էր ինքն իր խոսքը, ասելով թե թյուրիմացաբար է քննադատել Ծառուկյանին: Ցանկացած մեկը, ով ճանաչում է այս ժողովրդական խոսքով ասած «շառին», կփաստի, որ նա զուրկ է սթափ դատելու ունակությունից և հաճախակի է անտեղի մարդկանդ անուններ շահարկում:
Քանի որ իր խոսքում այս տհասը մեջբերում է նաև իրավապահ մարմիններին, ապա այո, նրանք պետք է համապատասխան քննություն անցկացնեն և վստահ ենք, որ այդ դեպքում Տիգրան Հովհաննիսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին՝ զրպարտանք տարածելու մեղադրանքով, հակառակ դեպքում սա պարբերական բնույթ է կրելու և Աստված գիտի, թե էլ ինչերի է ընդունակ այս ստորը, միայն թե իր շահը առաջ տանի:
Հորդորում ենք «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որոնց Տիգրանը ևս վիրավորել էր և զրպարտել, դիմել իրավապահներին և թող այս սադրիչը ստանա իր արժանի պատիժը, ինչից հետո կարծում ենք, որ նմանատիպ դեպքերը կբացառվեն, իսկ լինելու դեպքում էլ հեղինակները կարժանանան Տիգրանի ճակատագրին և պատասխանատվություն կկրեն օրենքով սահմանված կարգի համաձայն: