Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»
Экономика

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ժամկետներում պետք է դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է. եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանում:

Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

Խնամքի նպաստի նշանակման դիմումը ներկայացվում է խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում: Եթե դիմումը ներկայացվել է խնամքի արձակուրդը սկսելու ամսվան հաջորդող վեցամսյա ժամկետում, ապա նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդը սկսելու ամսվան հաջորդող ամսից, իսկ այդ ժամկետից (վեցերորդ ամսից ) հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումը ՀՀ սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին կարող է ներկայացնել ծնողը կամ այլ անձ:

Դիմողը ներկայացնում է՝

1) դիմում,

2) ծնողի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ չստանալու մասին տեղեկանք,

3) երեխայի ծննդյան վկայական, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ չստանալու մասին տեղեկանք,

4) եթե դիմումը ներկայացնում է այլ անձ` նաև այդ անձի` անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ չստանալու մասին տեղեկանքը:

Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ (փոխանցվում է ծնողի բանկային հաշվին) կամ կանխիկ եղանակով (վճարվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով):

Անկանխիկ եղանակով երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է հետևյալ բանկերում բացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով.

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

«ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ

«Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

«Արցախբանկ» ՓԲԸ

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ

«Արարատբանկ» ԲԲԸ

Խնամքի նպաստը վճարվում է նաև ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին