Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Գլխավոր դատախազ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ
զրույցում Արթուր Դավթյանն ընդգծեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպանատներ,
ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպություններ իրականացրել են մոնիթորինգ և իրենց մինչև այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որևէ կառույցի
կամ գործընկեր որևէ պետության կողմից Հայաստանում որևէ մեկը ճանաչված լինի
քաղաքական բանտարկյալ:«Ստացվում է այնպես, որ բոլորս մեջբերում ենք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթում քաղբանտարկյալի սահմանումը , սակայն երբ հերթը հասնում է մեկնաբանության, ընկնում ենք
ծայրահեղությունների մեջ: Հաճախ հանդիպել եմ մեկնաբանությունների, որոնցից տպավորություն է ձևավորվում, թե եթե մեկը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, իսկ նրան մի օր մեղսագրվեց հանցագործություն, ուրեմն նա քաղբանտարկյալ է: Բայց այդպես չի, դրա համար պետք են նյութեր»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ ՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազը: Նա պարզաբանեց, որ ում մեղադրանք է առաջադրվում , դա արվում է նկարագրելով արարք, որը համապատասխանություն
ունի քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետ: «Մենք հիմա այս կարևոր պահին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր դատարանների դերը չնվազեցնենք: Դատարանում բաց հրապարակային ապացույցներ են հետազոտվում, այդ ամենի ավարտից հետո կլինեն համապատասխան գնահատականներր»,–ասաց նա: Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը
փոխելու որոշմանը՝ Դավթյանն ընդգծեց, որ դա եղել է դատարանի որոշումը, իսկ ինքը
որոշմանն ու Ղուկասյանին ազատ արձակելու հիմքերի հետ դեռ չի ծանոթացել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում