Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

ՖՈՏՈ. Ովքեր են նոր նշանակված նախարարները

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեկ մի քանի նախարարներ են նշանակվել: Այժմ կներկայացնենք տեղեկություններ նրանց մասին:

Արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է, «Հանրապետություն» կուսակցությունից: Ծնվել է 1969թ Երևանում։ 2001թ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է, Քաղաքական խորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարը: 1990-1997թթ կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992թ վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:

1998-2001թթ աշխատել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ. 2000-2001թթ ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը` իրականացվող ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ 2001թ «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է: 2003թ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է: 2004թ ԱՄՆ Պետ դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին.

2010թ նշանակվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ: 2010թ դասավանդում է՝ Փաստաբանների դպրոցում և Փաստաբանների պալատում: 2011թ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր/նախագահ: 2015թ մի շարք ճանաչված և հեղինակավոր իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ: 2016թ «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:

 

 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը: Նա մինչ այդ զբաղեցնում էր նույն նախարարության Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետի պաշտոնը:

Արթուր Գրիգորյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար: 1987-1989 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում: 1992-1999 թթ. – Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանի դատական տեսուչ, այնուհետև՝ գրասենյակի պետ։ 1999-2007 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ։ 2007-2008 թթ. – ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանկան վարչության բաժնի պետ, ապա՝ երրորդ վարչության պետի տեղակալ։ 2008-2010 թթ. – ՀՀ վերահսկիչ պալատի ութերորդ վարչության պետ։ 2010 թ. հունիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[1]՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. հունիսի 16-ը։ 2006 թվականից ԲՀԿ անդամ է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։

Սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար: 2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։ 2010 թվականից – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։ 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2003 – 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։ 2004 – 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 – 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 թվականից մինչ այժմ աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը նշանակվեց Գյուղատնտեսության նախարար: Նա մինչ այս զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը, որից առաջ էլ՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար: Նա Կենսաբանական համակարգերի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի հիմնադիրն է:

Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարար: 1999-2000թթ.-ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ: 2000-2008թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ: 2007-2009թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` ֆինանսների և վարկի ամբիոնում ասիստենտ: 2007-2011թթ.- ՀՀ պետական կառավարման ակադեմիա` հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի դասախոս: 2008-2016թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ : 2016 հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ:

Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: 2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա : 2011-2014թթ. – Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագրի գլխավոր բանակցող, Երևան, Հայաստանի Հանրապետություն: 2014 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան, Նյու Յորք, ԱՄՆ: Դիվանագիտական աստիճանը՝ Արտակարգ եւ լիազոր դեսպան:

Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը: Նա բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր և այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 31-ից: 2009-2011թթ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ,

 

2009թ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ, 2002-2009թթ._ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ:

Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Մինչ այդ ՀՅԴ քվոտայով եղել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր:

Իսկ Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը:

Աղբյուրը` Armlur.am