Էթիկայի հանձնաժողովի անդամը 30 միլիոնով բնակարան է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդ հայտարարագրի՝ Պետրոսյանը նախորդ տարի բնակարան ու ավտոտնակ է գնել համապատասխանաբար՝ 31 միլիոն 393 հազար և 1 միլիոն 950 հազար դրամ արժեքով:
Ունեցել է նաև փոխառություններ: Տարեսկզբին դրանք կազմել են 34 միլիոն դրամ ու 25 հազար 363 ԱՄՆ դոլար, որից դրամն ամբողջությամբ վերադարձվել է իրեն հարկային տարվա ընթացքում, իսկ դոլարին ավելացվել է ևս 1390–ը, արդյունքում՝ նրան պարտք են մնացել 26 հազար 756 դոլար:
Դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 12 միլիոն 909 հազար դրամ, որից 8 միլիոն 225 հազար դրամն ու 83 հազար դրամը աշխատավարձեր են, 1 միլիոն 723 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացած գումարն էլ նշված է որպես այլ եկամուտներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում