Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Խաչիկ Գասպարյան. «Նոր սերունդը չցանկացավ հուսախաբվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեղափոխության և Հայաստանում կատարվող գործընթացների այս ամբողջ ժամանակահատվածում, ըստ հոգեբան Խաչիկ Գասպարյանի, մարդկանց մոտ մի շարք փոփոխություններ են արձանագրվել:

«Ամենագլխավորը նախևառաջ այն է, որ մեր ազգը պարտվողից վեր է ածվել հաղթողի: Մինչև այս կարծես ապրում էինք Հայոց ցեղասպանության պատճառով առաջացած զոհի հոգեբանության շրջանակում: Բայց այս փոփոխությունը շատ դրական նշանակություն պետք է ունենա յուրաքանչյուրի համար: Հերթական անգամ ապացուցվեց այն համոզմունքը, որ եթե բոլորս միասին ենք, ապա հաղթանակն անխուսափելի է: Երկրորդ փոփոխությունը հոգեբանական տեսանկյունից ևս հետաքրքիր է. ի տարբերություն նախորդ՝ 10–15 տարի առաջվա սերնդի, նոր սերունդը չցանկացավ հուսախաբվել: Նախկինում իրավիճակն այնպես դասավորվեց, որ հիասթափվեցին: Եթե այս շարժումը նման հաջողություն չունենար, կարող էր կրկնողություն լինել: Մարդիկ կրկին կմտածեին, որ պետք չէ քաղաքականությամբ զբաղվել, պետք չէ մտածել, որ «քո ապագան քո ձեռքում է», կամ ավելի լավ է ընդունել այն, ինչը մատուցվում է կամ պարտադրվում: Եվ հանկարծ փոխվեցին նաև այս զգացումները: Նախկինում նաև վախի զգացում կար՝ հանուն ապագայի պայքարելու ճանապարհին կարող էին նաև զոհեր լինել, ինչպես եղավ Մարտի 1–ին: Բայց այսօր երիտասարդները մինչև վերջ կանգնեցին ու մինչև հաղթանակ առաջ շարժվեցին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Նրա խոսքով՝ եթե մարդիկ հերթական անգամ հուսախաբվեին, ապա արտագաղթը կավելանար, կունենայինք բացասական տրամադրություններ:

«Մյուս նկատառումը ևս պակաս կարևոր չէ: Մենք պետք է նկատի ունենանք, որ հեղափոխությունը բոլոր խնդիրներին լուծում չի տալիս, հեղափոխությունը նոր կյանքի սկիզբ է դնում և նոր ճանապարհներ է բացում, որտեղ ևս դժգոհություններ կան: Հեղափոխությունը չի նշանակում, որ մյուս օրվանից բոլորի կյանքի որակը բարձրանում է, բոլորն ապրում են իրենց համար ցանկալի տնտեսական կամ սոցիալական մակարդակում: Սա ապագայում սպասվելիք մարտահրավերներից մեկն է, որն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Բայց ես ներքուստ վստահ եմ ու հավատում եմ, որ, այնուամենայնիվ, սա ավելի շատ դրական տեղաշարժ էր մեր ամբողջ ազգի համար: Այդ դրական տեղաշարժը վերաբերում է նաև Սփյուռքին ու Արցախին: Ի տարբերություն ներկայիս իրավիճակի, մենք նախկինում ունեինք լճացած, քարացած, խորհրդային ժամանակներից մեզ փոխանցված դոգմատիկ սկզբունքների հիման վրա կառուցված մի իրողություն: Իսկ այս նոր իրավիճակը առաջընթացի նոր հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուրիս համար: Բոլոր ոլորտներում կան չլուծված հարցեր, և այս պարագայում շատ կարևոր է նաև այդ ոլորտների ներկայացուցիչների նախաձեռնողականությունը: Յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է նույն կերպ ինքնակազմակերպվի և փորձի առողջ լուծումներ գտնել այն սոցիալ–հոգեբանական հիվանդությունների դեմ, որոնցով մենք տառապում ենք տասնյակ տարիներ»:

Խոսելով շարժման ընթացքում օգտագործված հնարավոր հոգեբանական տեխնոլոգիաների մասին՝ հոգեբանն ընդգծեց. «Նախևառաջ՝ մարդկանց մեջ արդեն կուտակված էր դժգոհությունը: Բացի այդ, իշխող կուսակցության նկատմամբ կար բացասական տրամադրվածություն: Սա շատ կարևոր դեր խաղաց հեղափոխության հաջողության համար: Բայց կային որոշակի մտածված և, միգուցե, հանկարծակի ձևավորված տեխնոլոգիաներ, որոնք առհասարակ կիրառվում են. այնպես չէ, որ ամեն ինչ տեսանելի գիտակցական ճանապարհով էր գնում: Հիմա դժվարանում եմ վերլուծել բոլոր իրավիճակները, բայց կարող ենք կոնկրետ իրավիճակներ դիտարկել: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կերպարը փորձում են համեմատել Մոնթե Մելքոնյանի կերպարի հետ: Մյուս օրինակը Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր: Ն. Փաշինյանը շատ դանդաղ, ինքնավստահ ու մեջքով շրջված ազատվեց ուսապարկից: Իհարկե հարց է, նա ուղղակի՞ էր այդպես վարվում, թե դա անում էր մտածված, կամ ինչ–որ մեկի խորհրդով, որ դիմացինին հավասարակշռությունից հանի կամ հոգեբանական ճնշման ենթարկի: Շատ նյուանսներ կան: Մի բան է պարզ, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր առանձնահատկություններն ու իր ճանապարհը: Մենք բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք, որոնց լուծումը ժողովուրդը չէր տեսնում: Հիմա ժողովուրդը իր բոլոր խնդիրների լուծումները փորձում է նոր լիդերների ու նոր մարդկանց մեջ տեսնել»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում