1 միլիոն դրամանոց «BMW X5»–ն ու 800 հազար դրամանոց «MERCEDES–BENZ»–ը քննիչի հայտարարագրում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Շահեն Իկիլիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Իկիլիկյանը հայտարարագրել է 6 միլիոն 484 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 4 միլիոն 734 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 750 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր:
Ըստ հայտարարագրի՝ Իկիլիկյանը նախորդ տարի 1 միլիոն դրամով գնել է «BMW X5 3.5» մակնիշի ավտոմեքենա, միևնույն ժամանակ 800 հազար դրամով վաճառել «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան: Հետաքրքիր է, թե այսպիսի մատչելի մեքենաները որտեղից է նա գտել:
Նշենք նաև, որ պաշտոնյա է նաև Իկիլիկյանի հայրը՝ Վարդան Իկիլիկյանը, ով զբաղեցնում է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում