Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
Политика

Մայիսի 8–ին բախո՞ւմ է սպասվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օրերս «The Independent»–ին տված հարցազրույցում, խոսելով ՀՀ–ում տեղի ունեցող իրադարձությունների և ապագայում սպասվելիք գործընթացների մասին, նշել էր. «Պատրաստ եմ կրկին ներգրավվել, եթե ինչ–որ բան այնպես չընթանա։ Ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև, եթե հարկ լինի»:

Այս հայտարարությունից առաջ ՍԻՄ նախագահությունը մասնավորապես հայտարարել էր, որ «դատապարտում են Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների ագրեսիվ և հակաօրինական գործողությունները և որ նման մթնոլորտում վարչապետի ընտրությունը ՍԻՄ–ը համարում է հակասահմանադրական»:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը երկու հայտարարությունների միջև զուգահեռներ է տեսնում:

«Նախևառաջ՝ նախագահի հայտարարությունը խիստ մտահոգիչ է այն համատեքստում, որ մեկ օր հետո ԱԺ–ում պետք է լինի վարչապետի ընտրությունը: ՀՀԿ–ն հայտարարեց, որ խորհրդարանի 1/3–ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ: Հայտարարության մեջ, սակայն, Ն.Փաշինյանի անունը չկա: Բացի այդ, կան անհատական մակարդակով արված հայտարարություններ, համաձայն որոնց ընտրելու են «ժողովրդի թեկնածուին»: Այդ դեպքում «ժողովրդի թեկնածուն», ըստ իրենց, կարող է լինել ցանկացած մեկ ուրիշը, բայց ոչ Ն. Փաշինյանը: Եվ ահա, ՀՀԿ–ի պաշտոնական հայտարարությունից հետո խոսք է հնչեցնում Ա.Սարգսյանը՝ ուղիղ նշելով, որ կկանգնի ժողովրդի և ոստիկանության միջև: Դրանից հետո հայտարարությամբ է հանդես գալիս ՍԻՄ–ը՝ ուղիղ նշելով, որ Ն. Փաշինյանի և նրա կողմնակիցների գործողություններն անօրինական են»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց Գ. Եղիազարյանը՝ շեշտելով, որ ՍԻՄ–ի մեղադրանքներն անհիմն են:

«Ն. Փաշինյանը հարթակից ամեն անգամ հայտարարում է, որ իրենք դուրս են եկել միմիայն բաց ձեռքերով խաղաղ երթի ու բացառում են ցանկացած բռնություն: Բռնություն չկա, բայց ՍԻՄ–ի կողմից հանկարծ մեղադրանք է հնչեցվում»,– նկատեց նա:

Շարունակելով վերլուծել հայտարարությունները, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախ՝ հաշվի առնենք, որ ՀՀԿ–ն պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածուի անունն ու ազգանունը, իսկ ամսի 8–ին «ժողովրդի թեկնածուն» կարող է դառնալ ցանկացածը, ինչպես նաև իրենց ընտրյալը: Երկրորդ՝ այս խաղաղ պայմաններում հանկարծ նախագահը խոսում է այն մասին, որ պատրաստ է կանգնել ժողովրդի և ոստիկանության միջև: Այսինքն՝ ուղիղ կարելի է հասկանալ, որ մայիսի 8–ին բախում է սպասվում: Այս խաղաղ պայմաններում նման հայտարարությունը ես այլ կերպ չեմ կարող բնութագրել: Ամենայն հավանականությամբ այդ վախը Ա. Սարգսյանի ենթագիտակցությունից է եկել: Իմանալով որոշակի փաստեր՝ նա արդեն կանխավ հայտարարում է հնարավոր բախման մասին: Երրորդն այն է, որ մայիսի 1–ին Նիկոլին դեմ քվեարկած անձը հայտարարություն է տարածում, նրան մեղադրելով տարբեր հանցանքների մեջ: Այս ամենը ի մի բերելով, կարող եմ մի բան ասել. մայիսի 8–ի ընտրությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ, Ն. Փաշինյանի թեկնածությունը չի անցնելու: Հենվելով այս հայտարարությունների վրա, և այն իրողության, որ ՀՀԿ–ն անուն, ազգանուն չի հնչեցրել, ուրիշ բան չեմ կարող ենթադրել: Այսինքն՝ ՀՀԿ–ի կողմից ժողովրդի թեկնածուն կարող է լինել մեկ ուրիշը, ինչն, իհարկե, մեծ խժդժությունների կբերի: Եթե հենվում ենք նախապես արված այս հայտարարությունների վրա՝ բախումն անխուսափելի է»:

Հարցին, թե Ն. Փաշինյանին կողմ քվեարկելու մասին ՀՀԿ մի քանի պատգամավորների հնչեցրած դիրքորոշումները չե՞ն փարատում կասկածները, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Եթե այդպես է, թող ՀՀԿ–ն ուղիղ հայտարարություն տարածեր, որ քվեարկելու է Ն. Փաշինյանի օգտին: Պաշտոնական հայտարարությունից դուրս ցանկացած մեկնաբանություն ընդամենը անձի մեկնաբանություն է: Եթե ՀՀԿ–ն քվեարկում է Ն. Փաշինյանի օգտին, ապա Ա. Սարգսյանն ինչո՞ւ է խոսում ժողովրդի և ոստիկանության միջև կանգնելու մասին: Սա անտրամաբանական է: Երկրորդը՝ եթե այս շարժման ընթացքում Ն. Փաշինյանի արարքների մեջ հանցակազմ է եղել, ապա համապատասխան հայտարարությամբ պետք է հանդես գա ոչ թե ՍԻՄ–ը, այլ ուժային կառույցները: Բայց նրանք լռում են, և, հանկարծ, ՍԻՄ–ը Ն. Փաշինյանի գործողություններում հանցակազմ է փնտրում: Սա ավելի քան տարօրինակ է: Իսկ այս մարդիկ պատահական մարդիկ չեն: Թույլ տվեք կասկածել, որ այստեղ մի բան այն չէ»:

Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս խուսափել նշված սցենարից.

«Ազգաբնակչության նվազագույնը 80%–ը աջակցում է Ն. Փաշինյանին, բայց այդ 80%–ը դատարկ ձեռքերով մինչև վերջ պաշտպանելու հնարավորություն չունի: ՀՀԿ–ն այսօր որոշելու է: Միգուցե տղաները իշխանության մնալու վերջին ճի՞գն են օգտագործում, չգիտեմ, բայց պետք է աչալուրջ լինել ու հետևություններ անել հատկապես նախագահի հայտարարությունից: Այն միգուցե զգոնության կո՞չ էր, միգուցե կոչ էր այն մասին, թե ի՞նչ է նախապատրաստվել: Վստահաբար ասել չեմ կարող, բայց մի բան ակնառու է՝ Աստված չանի, որ նախագահի հայտարությունը տրամաբանության սահմաններում լինի: Այդ դեպքում բախումն անխուսափելի է: Այս ամենի ապացույցը նաև երեկ Մոսկվայից հնչած կոշտ հայտարարություններն են: Այս պարագայում ՀՀԿ–ն լրջագույնս ջանացել է Նիկոլին և շարժումը ամբողջապես սորոսյան թևում ներկայացնել: Իհարկե, չեմ բացառում փեսայի, Չուքասզյանի մարդկանց խառնվելը համաժողովրդական շարժմանը: Գտնում եմ, որ Նիկոլը այս առումով զգոն պետք է լինի»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում