Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами
Общество

Վլադիմիր Գասպարյանի պատգամավոր փեսան Նիկոլ Փաշինյանին կողմ կքվեարկի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան` ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը, իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել:

«Սիրելի հայրենակիցներ, վաղը խորհրդարանում տեղի կունենա ՀՀ Վարչապետի ընտրությունը, որով հույս ունեմ վերջապես կհանգուցալուծվի վերջին շրջանում հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Քանի որ ժողովրդի կողմից ունեմ մանդատ և մասնակից եմ լինելու այս կարևոր, գուցե նաև ճակատագրական պրոցեսին, մինչև քվեարկելը, պարտքս եմ համարում հանրայնացնել այս հարցի շուրջ տեսակետս և հետևաբար քվեարկության որոշումս:

Մեր նորանկախ հանրապետության 30 տարիների պատմության ընթացքում մենք հասցրել ենք տեսնել ու հաղթահարել ամենատարբեր քաղաքական ճգնաժամեր: Դրանք որքան էլ եղել են ցավալի, որքան էլ խանգարել են մեր զարգացմանն ու կայացմանը, միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ դրանք համարել ենք օրինաչափ, հասկացել ենք, որ համաշխարհային պատմության մեջ, քաղաքակրթական զարգացման տեսանկյունից մենք ևս բացառություն չենք: Տեսել ենք պետություններ և ժողովուրդներ, ովքեր մեզ հետ զուգահեռաբար անցել են միևնույն ճանապարհով:

Մեզ համեմատելով նրանց հետ որոշ դեպքերում նախանձել ենք, որոշ դեպքերում էլ դաժան և քայքայիչ հետևանքներ տեսնելով փառք ենք տվել մեր օրվան ու կարգավիճակին: Այո, ինչ խոսք տարբերվել ենք բոլորից մեր խնդիրներով, բնական աղետ տեսնելու ճակատագրով,այլ է եղել մեր աշխարհագրական դիրքը, այլ են հարևանների հետ ունեցած մարտահրավերները: Մեր երկրի անցած ուղուն ու զարգացմանը գնահատական տալուց առաջ պետք է վերլուծել արտաքին պատճառները, մեզանից անկախ տեղի ունեցող իրողությունները և ինչ խոսք նաև բացառապես մեզանից կախված հանգամանքները:

Այսօր վստահ կարող եմ ասել կանգնած ենք վերջին տարբերակի առաջ: Մեզանից է կախված ամեն բան: Ժողովրդական շարժումը բացի նրանից, որ ի ցույց հանեց հասարակության մեջ տիրող դժգոհության աստիճանը միևնույն ժամանակ իր ժողովրդավարական ձևաչափով նպաստեց մեր երկրի վարկանիշի բարձրացմանն աշխարհում: Սրա մասին ես գրել էի իմ նախորդ հրապարակման մեջ՝ ապրիլի 26-ին: Այժմ ժամանակն է այն նյութականացնել: Պարզից էլ պարզ է, որ ժողովրդավարական նվաճումները խանդ և անհանգստություն են պատճառում շատերին, անգամ բարեկամներին: Դրա տակ կա քաղաքական, աշխարհքաղաքական դրդապատճառ: Բայց ամեն ժողովուրդ ինքն է ընտրում իր ապագայի ճանապարհը: Այսօր ունենք հնարավորություն աշխարհին ներկայանալ նորովի, նոր էջից:

Արտաքին քաղաքականության առումով ստեղծվել է օրակարգ առաջարկելու իրավիճակ: Դրա համար այսօր, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնության, ցույց տալով բոլորին, որ ազգային արժեքները ամեն ինչից վեր դասելը լոկ խոսքեր չեն: Պատմության մեջ միշտ էլ հասարակական բողոքի հսկա ալիքը իր ճանապարհին սրբել և զրոյացրել է այն բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին, նաև նրանց ովքեր հայրենանպաստ գործունեություն են ծավալել: Ցավոք շատ բաներ չեմ կարող բարձրաձայնել, և այս պահին բարոյական էլ չեմ համարում: Մայիսի 1-ին ես ընտություն եմ կատարել թիմային որոշման արդյունքում:

Այդ օրը ես բարոյապես սխալ եմ համարել նման արտակարգ իրավիճակում դավաճանել կուսակցությանը, նաև հասկացել եմ, որ ապագայում դեռ կա փակուղի չմտնելու հնարավորություն։ Այս անգամ արդյունք չարձանագրելու պարագայում մենք կկորցնեք ժամանակ, մենք՝ բոլորս միասին, գուցե կրենք նաև անդառնալի հետևանքներ: Մեր պետությունն ու անկախությունը ձեռք ենք բերել արյան գնով, մեր տղաների արիության շնորհիվ, նրանց կորստի ցավով։

Ցավ, որի միջով անցել եմ անձամբ իմ ընտանիքի հետ միասին: Իմ ողջ գիտակից կյանքում, պետական կառավարման մեջ աշխատելիս, ներդրել եմ կարողություններիս առավելագույնը: Դավթաշեն թաղամասը, որտեղ ապրել եմ, ղեկավարել եմ, այնուհետև ներկայացրել եմ ԱԺ-ում, համարել եմ հայրենիքիս մի փոքր մասը, ամեն ինչ արել և ապագայում էլ անելու եմ, որ այն լինի օրինակելի և լավագույնը:

Բարձր եմ գնահատել մարդու կեցությունն ու արժանապատվությունը, միասնության մեջ եմ տեսել մեր հաջողության գրավականը և ապագայում էլ շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ընտանիքի որդեգրած բարոյական սկզբունքներին:

Աստված մեզ հետ, փառք մեր միասնությանն ու հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի, հանուն մեր փոքր, բայց ՄԵՐ ու հզոր ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ»: