Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Досуг

10 նշան, որ աղջիկը «կպցնում է» քեզ

Որոշ օձեր որսի են դուրս գալիս հետևյալ կերպ. միահյուսվում են լանդշաֆտի հետ, անշարժանում են ու միայն պոչի ծայրն են շարժում՝ նմանակելով ճիճուի շարժում։ Անմեղ գազանիկը մոտ է վազում՝ ոչնչի չպարտավորեցնող ինտիմ պրոցեսի ակնկալիքով, իսկ ճիճուներ ուտելը, իրոք, շատ ինտիմ պրոցես է, ու անսպասելիորեն վրա է հասնում մահը, որը տվյալ հոդվածում այլաբանորեն խորհրդանշում է ԶԱԳՍ-ը…


Մյուս այլաբանությունները համապատասխանաբար. տղամարդը կենդանին է, իսկ օրիորդերի 10 հնարքները ճիճուներն են։ Եվ այսպես, ինչպե՞ս հասկանալ, որ քո առջև խայծ է, ու այդ օձ աղջիկն ուզում է «սպանել» քեզ։

1. Նա ծիծաղում է քո ամեն կատակի վրա


Բառիս բուն իմաստով բոլոր, անգամ եթե դու նախնադարյան անեկդոտ ես պատմում Չապաևի մասին, որը նա գիտեր, քանի որ դու արդեն մի անգամ պատմել էիր նրան նույն անեկդոտը, այն էլ վերջին մի ժամվա ընթացքում… Բայց նա, միևնույն է, ծիծաղում է՝ ցուցադրելով իր ձյունաճերմակ ատամնաշարը։ Վազի՛ր, Ֆորեստ, վազի՛ր, որովհետև դու անդունդի եզրին ես, ու մի քայլ է մնացել։

2. Նա քեզ հարցուփորձ է անում քո մասին այնպիսի ջանասիրությամբ, ասես դու մեգաաստղ ես

 

…Իսկ դու նստած հիանում ես, թե այդ ի՜նչ հետաքրքիր մարդ ես դու փաստորեն, ի՜նչ հագեցած կյանք ունես, ո՞վ կարող էր մտածել։ Աղջիկն էլ բավականին լավիկն է, հետաքրքիր… ՍՏՈՊ… Չեղարկե՛լ առաքելությունը։

3. Նա քեզ հաղորդագրություն է ուղարկում, իսկ հետո անմիջապես գրում. «Վայ, քեզ չպիտի գրեի»

 

Ըհը, իհարկե ոչ քեզ… Ինչպես հայտնի է, ամենակարճ ուղին ուղիղ գիծն է։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես ես ներքաշվում խոսակցության մեջ ու ժամադրության հրավիրում նրան։ Իսկ հետո… օձի կտրուկ գրոհը, ֆշշոց ու չարաբաստիկ լռություն…

4. Նա միշտ «պատահաբար» շատ լավ է հագնված

 

Հա, լրի՜վ պատահական։ Այսօր ընկերուհու ծնունդից է գալիս, երեկ ուրիշ տեղից։ Քո համար նա հո իր լավագույն զգեստները չէ՞ր հագնելու։ Երբեք։ Չխաբվե՛ք, տղերք։ Ոչ մի ընկերուհի էլ չկա։ Նման իրավիճակում առանց կտրուկ շարժումների սկսեք նահանջել ու երբ դուրս գաք նրա ցատկի տարածությունից, սկսեք վազել, ինչքան ուժ ունեք։

5. «Ես ոչնչի ձեռք չեմ տվել»

 

Գիշատիչը սկսում է զոհ ձևանալ. «Լսի՜, կոմպիս մեջ վիրուս ա ընկել։ Ահավոր վախենո՜ւմ եմ։ Ծորակի միջից վախենալու ձայներ են գալի՜ս, ամա՜ն։ Պետք է փոշեկուլ գնեմ, բայց ոչ մի բան չեմ հասկանո՜ւմ, հասի՜ր-փրկի՜ր»։ Ու անմեղ կենդանին, այսինքն՝ տղան, ընկնում է ծուղակն ու խոսք տալիս, որ կգա ֆորմատ անելու կամ էլ ուրիշ ինչ-որ բանի համար, իսկ հետո նրա ոսկորներն անգամ հնէաբանները չեն գտնում։

6. Ես այնքան խորհրդավոր եմ

 

Այս տակտիկան գիշատիչները կիրառում են, որպեսզի հոտից առանձնացնեն դրա առանձին ներկայացուցչի։ Օրինակ, խնջույքի ժամանակ գիշատիչն առանձնանում է, գնում է խոհանոց ու խորհրդավոր տեսքով նստում պատուհանագոգին՝ սկսելով վիրավոր ջեյրանի հայացքով նայել հեռավոր հեռուները։ Այդ միջոցին անմեղ զոհը զուգարան գնալիս տեսնում է ջեյրանին, մտնում է խոհանոց ու սկսում զվարճացնել այդ անօգնական ու խորհրդավոր էակին։ Հիշե՛ք, տղերք, այս պարագայում մենք անմեղ խոտակեր զոհեր ենք, ու նման խոհանոցներից դեռ ոչ ոք չի վերադարձել։

7. Նա քեզ թրոլլինգ է անում

 

Նա դա անում է քնքշորեն, բայց մշտապես։ Սա հատկապես սիրում են կատվազգիների ներկայացուցիչներն ու աղջիկները։ Նրանց քիչ է պարզապես ուտել խեղճ զոհին, նրանք պետք է մինչև վերջ հաճույք ստանան պրոցեսից։ Նա փախուստի երևակայական շանս է տալիս, բայց դա խաբկանք է, ու այս ծուղակից ազատվելը գրեթե անհնար է։

8. Նա երկրորդ ժամադրությանն էլ է բարձրակրունկներով եկել

 

Ոչ մի աղջիկ հենց այնպես չի գնա այդ քայլին։ Սա նշանակում է. «Ես քեզ ընտրել եմ»։ Սովորաբար այս կերպ վարվում են գայլուհիները, ու նրանք պատրաստ են ցանկացած զրկանքների՝ զոհին հասնելու համար։ Նրանք վազում-վազում են, հոգնում են, տանջվում են, բայց շարունակում են հետապնդել իրենց զոհին՝ կրելով բոլոր զրկանքները, մինչև վերջինս ուժասպառ չընկնի նրանց առջև…

9. Վա՞յ, դու է՞լ ես այստեղ

 

Նա անդադար «պատահաբար» հայտնվում է աչքերիդ առաջ՝ աշխատավայրում, խնջույքների ժամանակ, Թոխմախի գյոլում… Այսպես են որս անում կոկորդիլոսները (այս պարագայում խոսքն արտաքինի մասին չէ). նրանք սպասում են, որ զոհը գա ջուր խմելու։ Դրան հետևում են զարմանքից կլորացրած աչքերը. «Վա՞յ, բա դու էստեղ ի՞նչ գործ ունես»։ Ու ամենևին էական չի, որ վուլկանիզացման կետում հենց ես պետք է, որ գործ ունենամ, ու միանգամայն տարօրինակ է նրան տեսնել այնտեղ, երբ նա անիվը ղեկից առանձնապես չի տարբերում…

10. Նա առաջարկում է խմել

 

Սա էլ Կոմոդո կղզու հրեշների որսի մարտավարությունն է. նրանք կծում են զոհին ու սկսում են անշտապ հետապնդել վերջինիս, մինչև իրենց թույլ թույնը կսկսի գործել, ու դժբախտ զոհն ուժասպառ կընկնի բազմոցի վրա՝ փոփոխված գիտակցությամբ։ Իսկ երբ ուշքի ենք գալիս, բանը բանից անցած է լինում. մենք էլ կույս չենք, նամուսը կորցրել ենք, մեզ հետ էլ ոչ ոք չի ամուսնանա, որովհետև մենք պղծվել ենք…