Միշտ գեղեցիկ մնալու 5 հնարք, որոնք թաքցնում են աղջիկներից
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են աստղերը կարողանում գեղեցիկ տեսք ունենալ՝ անկած տարիքից և մյուս ազդեղ հանգամանքներից։ Մեզ շատ է հետաքրքրել այդ հարցը, ինչի պատճառով էլ մենք զրուցել են մի քանի մասնագետների հետ՝ նրանց գաղտնիքները պարզելու համար։
Եվ ինչքան էլ տարօրինակ լինի, նրանց գեղեցկության գաղտնիքը շատ պարզ է։ Ձեզ ենք նրակայացնում 5 հնարք, որոնց օգնությամբ դուք կարող եք մշտապես անկրկնելի տեսք ունենալ։
Մի թերագնահատեք արևապաշտպան քսուքի առավելությունները
Գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար պետք է մշտապես օգտվել արևապաշտպան քսուքից։ Մադոննայի հետ աշխատած մասնագետներից մեկը նշում է, որ մնացած բոլոր միջոցներն անօգուտ են, եթե խախտում եք այս կանոնը։
Երբեք մի մոռացեք պարանոցի մասին
Պարանոցը կնոջ մարմնի այն հատվածներից է, որը ակնթարթորեն բացահայտում է վերջինիս իրական տարիքը, այդ իսկ պատճառով էլ շատ կարևոր է պատշաճ հոգ տանել դրա մասին։ Այստեղի մաշկը շատ նուրբ է և շատ մանրակրկիտ խնամք է պահանջում։ Այս հատվածը պետք է խնամել ճիշտ այնպես, ինչպես խնամում եք Ձեր դեմքը։
Դեմքին դիչող ամեն ինչ մաքուր պահեք
Կոսմետոլոգ բժիշկ Լենսերը նշում է, որ չի կարելի անգամ դիպչել դեմքին, եթե ձեռքերը մաքուր չեն։ Նա խորհուրդ է տալիս առնվազան ամեն շաբաթ փոխել բարձի երեսները և մշտապես խոնավ անձեռոցիկով մաքրել սմարթֆոնն ու այլ իրերը, որոնք դիպչում են դեմքին։
Դեմքի մերսումը կօգնի ազատվել աչքերի տակի պարկերից
Կոսմետոլոգները նշում են, որ աչքերի տակի պարկերի դեմ պայքարելու լավագույն մեթոդը դեմքի մերսումն է։ Բացի դա, մերսումը օգնում է հարթեցնել մաշկն ու թաքցնել կնճիռները։ Այս մեթոդի ևս մեկ առավելությունն էլ այն է, որ դա արելի անել նույնիսկ տանը՝ ինքնուրույն։
Մշտապես հանեք կրծկալը՝ անկողին մտնելուց առաջ
Չնայած այն բոլոր լուրերին, որ կրծկալով քնելն օգտակար է կրծքերի համար, բժիշկները կտրականապես դեմ են դրան։ Կրծկալները սահմանափակում են արյան շրջանառությունը, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ առողջության համար։ Բացի այդ, կրծկալը կարող է դառնալ մաշկի գրգռման, այտուցման և ցանի պատճառ։