Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст»
uncategorized

«Քաղաքական, մշակութային կյանքում հնացած ու դախացած մարդկանց այս հեղափոխությունը պետք է սրբի–տանի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը

– Վարչապետի նախորդ քվեարկությանը ՀՀԿ–ից միայն մեկ պատգամավոր՝ Ֆելիքս Ցոլակյանը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, ինչին հետևեցին առաջարկություններ նրան ԱԱԾ պետ նշանակելու մասին: Հիմա մյուս քվեարկությանը այն ՀՀԿ–ականները, ովքեր կքվեարկեն Փաշինյանի օգտին, կարո՞ղ են դա անել որոշակի ակնկալիքներ ունենալու պատճառով:

– Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն ինչ լինելու է օրենքի և իրավունքի շրջանակներում: Մեզ համար առաջնայինը հեղափոխության առաջնորդի տեսակետն է: Պարզ է, որ ինչ–որ մարդիկ կփորձեն իրենց համար տաք անկյուններ որոնել: Թե մյուսներն ինչ նպատակով են քվեարկելու, ես չգիտեմ: Բայց մեկ բան ակնհայտ է՝ չքվեարկել չեն կարող, որովհետև նրանց մեջ մարդիկ կլինեն, ովքեր գրագետ են, հավանաբար կարդացել են հեղափոխությունների պատմություն: Հեղափոխությունները ալիքներ են բերում: Այս թավշյա հեղափոխությունը խոսում է մեր ժողովրդի բարձր որակի մասին: Հիմա եթե «Հանրապետականն» այս անգամ փորձի տապալել, ընդհանրապես կհայտնվի անդունդում: Ինչ–որ մարդիկ դա հասկանում են և փորձում են կանխել: Գուցե ենթագիտակցական մակարդակում կամ տեսականորեն չեն կարողանում իրավիճակն իմաստավորել, բայց հասկանում են, որ ճար չունեն:

– Այս օրերին թացն ու չորն իրար են խառնվել: Շարժումից առաջ շատերը ՀՀԿ–ի ջատագովն էին, իսկ այսօր ներկայանում են որպես հեղափոխական: Նման մարդկանց ինչպե՞ս պետք է տարբերակի Նիկոլ Փաշինյանի թիմը, հատկապես, որ շատ–շատերը գուցե միանան «Քաղաքացիական պայմանագրին»:

– Հեղափոխությունը հաղթել է, և դա անդարձ է: Պարզ է, որ որոշ մարդիկ անձնական նկատառումներից ելնելով կփորձեն իրենց համար շահ որոնել: Ես կառաջարկեմ հետևյալը: Բոլոր այն մարդիկ, ովքեր անցած 25 տարվա ընթացքում ՀՀ քաղաքական, մշակութային կյանքում և ժողովրդի գիտակցության մեջ մնացել են որպես կոռումպացված, մեր մշակույթի հետ առնչություն չեն ունեցել, հնացած են, դախացած, նրանց բոլորին պետք է այս հեղափոխությունը սրբի–տանի, որպեսզի պետությունն ու ժողովուրդը կարողանան այս հեղափոխության արդյունքները իսկապես վայելել: Որոշ մարդիկ կփորձեն իրենց համար տաքուկ վրաններ որոնել, բայց հեղափոխության նպատակը դա չէ, այլ՝ նոր շնչառությունը, ՀՀ քաղաքական, ժողովրդավարական, մշակութային ու իրավական նոր կյանքը: Այն, ինչը մեր ժողովրդի մշակույթի ու արքետիպի մեջ է, պետք է վերադարձնել:

Հեղափոխության ղեկավարներին առաջարկում եմ տեղ չտալ այս մարդկանց, ովքեր իրենց կենսագրությամբ հայ ժողովրդին ծանոթ են որպես կոռումպացված, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա շնչել: Եղած բալաստից պետք է ազատագրվել:

Երրորդ հանրապետությունը մեզ հայտնի դարձավ կոռուպցիայով, կաշառքով, արտագաղթով, ընտրությունների կեղծարարությամբ ու աղքատությամբ: Այս գարշահոտությունը չպետք է տարածվի այս նոր երիտասարդ հանրապետութան վրա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում