Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Կարինե Դավոյան. «Շատ բարձր իմիջ ունեցող երկիր կունենանք՝ շատերն են գալու Հայաստան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ մտահոգություններն այս օրերին շարունակում են արդիական մնալ: Զուգահեռ, սակայն, Հայաստանի փողոցներում տեսնում ենք մեր քաղաքացիներից ոչ պակաս ոգևորված զբոսաշրջիկների, ովքեր անգամ քաղաքացիական անհնազանդության մասնակից են դառնում: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե հեղափոխությունն ինչ ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի վրա, երկրի իմիջը որքանով կբարձրանա:

«Ցանկացած երկրի իմիջ առաջին հերթին ասոցացվում է այն հանգամանքի հետ, թե տվյալ երկրի հասարակությունն ինչպիսին է, կառավարման համակարգը ժողովրդավարակա՞ն է, թե՝ ոչ: Առհասարակ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներս շատ հաճախ Վրաստանի օրինակն ենք բերում: Մասնավորապես, թե ինչպիսի երկիր է, որքան զբոսաշրջիկներ են այցելում և այլն: Մենք բարի նախանձով ենք համեմատական անցկացնում ու նշում, որ այնտեղ զարգանում է զբոսաշրջությունը: Բայց մենք շատ կարևոր փաստ ենք մոռանում. ե՞րբ եղավ այդ զարգացումը: Զարգացում եղավ հեղափոխությունից հետո, երբ Սահակաշվիլին արմատախիլ արեց կոռուպցիան, ստեղծվեցին ժողովրդավարական համակարգեր, անցկացվեցին նորմալ ընտրություններ: Այսինքն՝ նա այդ քայլերով երկրի իմիջը շատ բարձրացրեց»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կարինե Դավոյանը:

Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը, առհասարակ, մարդակենտրոն ոլորտ է. «Ժողովրդավարության կիզակետում ևս մարդն է: Այսինքն՝ շատ կարևոր է հումանիստ լինելը: Երբ խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, այստեղ պետք է ընդգծել այն հարցադրումը, թե զբոսաշրջիկն ինչպե՞ս է իրեն զգում մեր երկրում: Հիմա մենք առանց բռնության շարժման ականատես եղանք: Մենք հիանում ենք մեր ժողովրդի միասնությամբ, համախմբվածությամբ: Մեր ժողովուրդը ոչինչ չվնասեց: Ես հիշեցի 1988 թվականը, երբ ծառի ճյուղ անգամ չէին վնասում և հոգատար էին միմյանց հանդեպ: Երբ զբոսաշրջիկը տեսնում է սա, նա, բնականաբար, շատ բարձր կարծիք է կազմում մեր ժողովրդի մասին: Վրաստանում զբոսաշրջությունը զարգացավ ժողովրդավարական համակարգեր հաստատելուց հետո, համոզված եմ՝ նույնը կլինի նաև Հայաստանում»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս օրերին, բնականաբար, կլինեն դժվարություններ, որոնց մասին նաև տուրիստական ընկերություններն են բարձրաձայնել:

«Իրենց ավտոբուսները շրջաններում կանգնել են, զբոսաշրջիկներին ժամերով չեն կարողացել տանել նախաճաշի և այլն: Ներողություն եմ խնդրում մեր զբոսաշրջիկներից և տուրիստական ընկերություններից, բայց սա պայքար է բոլորիս համար: Այս օրերը մենք պետք է կարողանանք հպարտությամբ և արժանապատիվ կերպով հաղթահարել: Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ ամռանը մենք շատ բարձր իմիջ ունեցող երկիր կունենանք և հպարտությամբ կխոսենք Հայաստանի մասին: Պատահական չէր, որ նշեցի 1988 թվականը: 90–ականներին շատ ծանր իրավիճակում էինք, պատերազմ էր: Բայց երբ արտերկրում շփվում էի օտարերկրացիների հետ, հպարտությամբ էի ասում, որ Հայաստանից եմ: Մեզ հիացական հայացքով էին նայում, որովհետև գիտեին, որ մենք մի երկիր ու ժողովուրդ ենք, որը կարողացել է պայքարել, հաղթահարել պատերազմ ու դժվարություններ: Շատ կարևոր է, որ մեզ չնայեն որպես խեղճ ժողովրդի: Ես անձամբ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին: Նա բավականին կիրթ է, խելացի և իր գաղափարների նվիրյալն է: Եթե ժողովուրդն ինքն է մեկին ընտրում, ապա ժողովրդի ընտրյալը իրեն միշտ հաշվետու է զգում ընտրողների առաջ: Եթե մարդն ընտրված չէ, միշտ արհամարհանքով է նայում քաղաքացուն: Ինչպե՞ս կարող է չընտրվածը 5000 դրամ շպրտել քաղաքացու առջև, հետո հարգել նրան ու լսել նրա պահանջները»,– ասաց նա:

Կարինե Դավոյանի դիտարկմամբ՝ եթե այս օրերը հաղթահարենք, շատ կարճ ժամանակ է հարկավոր հպարտորեն ոտքի կանգնելու համար. «Շատ ու շատ մարդիկ են գալու Հայաստան, որ տեսնեն, թե սա ինչ երկիր է, ինչ ժողովուրդ է: Հիմա ամբողջ աշխարհն է մեզ հետևում, որի հնարավորությունը չունեինք ո՛չ 1988–ին, ո՛չ էլ՝ նույնիսկ, 2008–ին, երբ ողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել: Այսօր հնարավորություն ունենք ցույց տալու, թե մենք ինչպիսի քաղաքացիներ ենք: Հնարավորություն ունենք ցույց տալու, որ մեր պայքարը ոչ մեկի դեմ չէ, որ այն հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արժանապատվության պայքար է, որ մարդիկ իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնելու և այդ ձայնը պետք է լսելի լինի բոլորի կողմից»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում