Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Վահագն Խաչատրյան. «Ստեղծված իրավիճակի միակ մեղավորը իշխանությունն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով այս օրերի անցուդարձը ժողովրդի կողմից անցյալին տված գնահատականն է: Ըստ նրա՝ այս ամենը նաև կախված էր այն անձից կամ անձանցից, ովքեր կարողացան նման խիզախություն ցուցաբերել ու ժողովրդի ցանկությունն ի կատար ածել:

«Այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի ունենար, բայց ժամանակի առումով ձգձգվեց, ինչի արդյունքում բոլոր առումներով մենք շատ կորուստներ ունեցանք: Բայց, կարծում եմ այն, ինչ եղավ, կարող է օրինակ ծառայել բոլոր այն քաղաքական գործիչների կամ կուսակցությունների համար, ովքեր ժամանակի ընթացքում կտրվում են իրականությունից և երբևիցե ժողովրդին չեն ընկալում որպես իսկապես իշխանություն ձևավորողի: Դրա փոխարեն ժողովրդին ընկալում են որպես իշխանությանը ենթարկվողի, կարծիք չունեցողի: Եվ ամենակարևորը՝ նման քաղաքական գործիչները տարիների ընթացքում ժողովրդին զրկում են ոչ միայն լավ ապրելու հեռանկարից, ունեցվածքից, այլև՝ ազատությունից և իրավունքներից»,– «Փաստ»–ին ասաց Վ. Խաչատրյանը:

90–ականների սկզբի ձեռքբերումներն այս տարիների ընթացքում հավասարվեցին զրոյի և վարկաբեկվեցին, համոզված է քաղաքական գործիչը: Դրանից հետո մարդիկ իրենց բոլոր անհաջողություններն ու դժբախտությունները սկսեցին կապել անկախության հետ: Եվ դա, ըստ նրա, ամենավտանգավորն էր, ինչի մասին երբևիցե նույնիսկ կարելի էր մտածել:

«Բայց իրականում մենք ամեն ինչ կորցրեցինք իշխանությունների ապաշնորհ գործունեության և վտանգավոր պահվածքի հետևանքով: Եվ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն իր անհաջողությունները փորձեց բարդել իր նախորդի վրա, այդ ամենը ներկայացնելով աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային խնդիրների պրիզմայով: Այսինքն, ցանկացած պատճառ բերելով, իշխանությունները փորձել են արդարանալ: Գործող իշխանությունը հավանաբար մոռացել էր, որ թեև մեր ազգը միշտ համբերատար է և իր կենսապահովման միջոցներն ինքն է ստեղծում, բայց երբ գալիս է այն պահը, երբ ոչնչի չի հասնում, ստիպված ոտքի է կանգնում: Եվ իմ կարծիքով, կրկին հասունացել էր հենց այդ պահը, քանի որ աշխարհի որևէ երկրում հնարավոր չէ պատկերացնել մի մարդու, ով կարող է 18–20 ժամ աշխատել ու իր ընտանիքի հոգսերը հոգալ չկարողանալ»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նա կարևորեց նաև այս օրերին հաղթանակի հասնելու ձևը, ամեն ինչ սկսվեց ու ավարտվեց հաշտ, համերաշխ, առանց կորուստների և համախմբված ձևով: Իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ բոլորը հասկացան, որ ժողովուրդն է իր երկրի տերը, ոչ թե իշխանավորների խումբը:

«90–ականներին նույնպես այդ ամենը գիտակցում էինք: Եվ երբ այդ տարիների խնդիրները լուծեցինք, ասացինք՝ վերջ, հիմա հանգստանալու ժամանակն է: Եվ այդտեղ ինչ–որ բան կորցրեցինք: Որից հետո տևական ժամանակ չկարողացանք վերականգնել կորցրածը՝ սեփական ցանկությամբ ընտրել այն իշխանությանը, որին ուզում ենք: Նման մի փոքրիկ միջանցք ունեցանք 99 թվականի մայիսից մինչև հոկտեմբերի 27–ը, բայց դրանից էլ մեզ զրկեցին»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Ու քանի որ քաղաքականության մեջ հավերժ հակառակորդներ կամ դաշնակիցներ չեն լինում, քաղաքական գործչի կարծիքով կարող է գալ մի օր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու ՀՀԿ–ն դաշինք կազմեն, ինչպես դա տեղի ունեցավ 1999 թվականին:

«Եթե ընդհանուր սկզբունքների՝ պետության առջև դրված խնդիրները լուծելու հարցում քաղաքական ուժերը համաձայնության են գալիս և դա հանրությունն ընդունում է, ապա ոչինչ բացառել չի կարելի: Կյանքն է այդպիսին, առավել ևս, երբ մենք ոչ թե պետք է մեր մեջ թշնամիներ գտնենք, այլև չմտածենք այդ մասին: Իսկ իրական թշնամին նա է, ով տարիներ շարունակ լինելով երկրի ներսում, չի կարողացել գնահատել և հարգել սեփական ժողովրդի արժանիքները, քաղաքական հասունությունն ու պետական մտածելակերպը: Եվ այն թեզերը, թե «ծախվող ժողովուրդ է», «10 հազարով մարդկանց կարելի է գնել» իրական չեն, քանի որ ստեղծված իրավիճակի միակ մեղավորները իշխանություններն են, քանի որ Հայաստանի հպարտ քաղաքացին երբևե իրեն թույլ չէր տա 5 կամ 10 հազար դրամ մուրալ, եթե իշխանությունները նորմալ պայմաններ ստեղծեին սեփական քրտինքով ապրելու համար»,– ասաց Վ. Խաչատրյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում