ՀՀԿ-ն կայացրեց իր որոշումը. քիչ առաջ ավարտվեց խմբակցության նիստը
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության վերաբերյալ միասնական որոշում ունի, որի մասին ելույթի ժամանակ կհայտնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մեր որոշումը միասնական է, որի մասին մի քիչ հետո ելույթի ժամանակ ես կհայտնեմ»,- նշեց Բաղդասարյանը:
Ճշտող հարցին՝ միասնական ասելով նկատի ունի ձայների առումո՞վ, թե՞ որոշման, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Որոշման»:
Հարցին, հնարավո՞ր է միասնական որոշում լինի դեմ քվեարկելու մասին, սակայն որոշ պատգամավորներ կողմ քվեարկեն, Բաղդասարյանը պատասխանեց.
«Ես ձեզ մի քանի անգամ ասել եմ՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի»: