Ինչ է պետք ուտել սեքսուալ կյանքը լավացնելու համար
Պարզվում է, որ շատ համեղ ուտելիքներ բարձրացնում են գլյուկոզայի քանակն արյան մեջ, ինչը հանգեցնում է արագ հոգնածության և սեռական հակվածության թուլացման։
1. Գազավորված ըմպելիքներ
Հետազոտությունները ցույց են տվել, որ դիետիկ գազավորված ըմպելիքները նպաստում են քաշի ավելացմանը և մեծացնում մետաբոլիկ ախտանիշի առաջացման ռիսկը, ինչն, իր հերթին, կարող է նպաստել սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածի և 2-րդ կարգի դիաբետի առաջացման։
2. Համբուրգերներ և հոթ-դոգ
Դրանց բաղադրության մեջ մտնում են անօրակ մսեր. սրանք, ի լրումն այլոց, պարունակում են նաև քիմիական հավելումներ, որոնք կարող են սրել բորբոքային դրսևորումները և առաջացնել հորմանալ խանգարում։ Դրա փոխարեն ընտրեք արոտավայրերում սնված կենդանիների բնական մսեր։
3. Կարտոֆիլ ֆրի
Եթե դուք երազում եք քաշ հավաքել, ձեզ ճմրթված, փքված և ցածր սեռական հակվածությամբ տեսնելու մասին, ապա սա այն է, ինչ պետք է։
4. Կոկտեյլներ
Թունդ ալկոհոլ խմելու փոխարեն փորձեք խառնել տեկիլան, հանքային ջուրը և կիտրոնը։ Քաղցր խմիչքների խառնուրդը սանտիմետրներ է ավելացնում կոնքերին և ի սպառ ոչնչացնում ձեր լիբիդոն։
5. Պաղպաղակ
Ակնհայտ է, որ պաղպաղակը այդքան էլ օգտակար սնունդ չէ։ Այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար և արհեստական քաղրացնող միջոցներ․ այս քաղցրավենիքի օգտագործումը հարող է հանգեցնել հոգնածության, միգրենի, իսկ երբեմն, անգամ, դեպրեսիայի։
6. Թխվածքաբլիթներ՝ նախաճաշին
Թխվածքաբլիթները համարվում են այն տխրահռչակ մթերքներից մեկը, որոնք թխված են քիմիական միջոցների օգտագործմամբ, իսկ վերջիններս խանգարում են հորմոնների աշխատանքին։ Եթե դուք անկարող եք ապրել առանց թխվածքի, ապա աշխատեք այն պատրաստել ինքներդ և ոչ թե մարգարինով կամ ձեթով, այլ կարագով։
7. Այն, ինչը մենք ծամում ենք համակարգչով խաղալիս
Ձեզ կարող է թվալ, թե չկա ավելի լավ բան, քան սառը գարեջուրը՝ չիպսերով կամ ապխտած հավի թևիկներով։ Սակայն, եթե դուք ակնկալում եք բուռն գիշեր, ապա կարող է զղջալ ձեր կատարած այդպիսի ընտրության համար։
Իսկ այժմ այն մթերքնեի մասին, որոնք նպաստավոր են սեքսուալ ակտիվության համար
1. Հնդկական ընկույզ
Հնդկական ընկույզը ազդում է ոչ թե սեռական ցանկության, այլ գործընթացի «արտադրողականության» վրա, հատկապես, եթե դրանք ուտեք յուղոտ սննդից հետո։ Ընկույզը թույլ չի տա, որ երակները նեղանան կամ սխալ արձագանքեն ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։
2. Հատիկավորներ և արևածաղիկ (հատկապես՝ լոբի, արախիս, արևածաղիկ և դդումի կորիզներ)
Այս մթերքներն առավել հարուստ են արգինինով, որը գրգռվածություն է առաջացնում կանանց մոտ, ինչպես նաև ազդում է բավարարվածության և սեքսի հաճախականության վրա։ Ծանուցում․ ձմերուկը, որը մասնակիորեն նպաստում է արգինինի արտադրությանը, հավանաբար ձեզ ընդամենը հաճախ զուգարան կվազացնի։
3. Միջերկրածովյան մթերքներ
Միջերկրածովյան սննդակարգը, ընդհանուր առմամբ, մետաբոլիկ ախտանիշով կանանց օգնում է լավացնել սեքսուալ կյանքը՝ ցանկություն, գրգռվածություն, բավարարվածություն։ Այն տղամարկանց օգնում է հաղթահարել էրեկցիոն խանգարումները։ Նման տղամարդկանց մեկ երրորդը, ովքեր տառապում են նաև ճարպակալմամբ, իրենց հիվանդություններից ազատվում են արդեն երկու տարի անց՝ պարբերաբար հետևելով միջերկրածովյան սննդակարգին և կատարելով ֆիզիկական վարժություններ։
Շարունակությունը՝ այստեղ